Արցախցի ընտանիքների բեկված ճակատագրերը

Поділитися
Вставка
  • Опубліковано 12 вер 2024
  • Մասիս քաղաքի թիվ 4 մանկապարտեզի վթարային շենքը վերածվել է Արցախից տեղահանվածների կացարանի։ Ամեն սենյակում մի ընտանիքի պատմություն է։
    Սենյակներից մեկի պատուհանագոգին դրված է զինվորականի նկար, կողքը՝ անկողնու վրա, լուռ նստած է կինը՝ չորս երեխաների հետ։
    Նազիկ Նալբանդյանի ընտանիքը Արցախի Շահումյանի շրջանի Ակնաբերդ գյուղից է։ Այժմ նա իր չորս անչափահաս երեխաների, մոր, եղբոր, նրա կնոջ և 3 անչափահաս երեխաների հետ ապրում է Մասիս քաղաքի 4-րդ մանկապարտեզի վթարային շենքի սենյակներից մեկում։ Նրա ամուսինը՝ Արամ Թամրազյանը, զինվորական էր, զոհվել է օրեր առաջ՝ սեպտեմբերի 20-ին՝ Արցախի վրա ադրբեջանական հարձակման ժամանակ։
    Սենյակի գունազարդ պատի մեծ ճեղքը կարծես արտահայտի արցախցի հարյուրավոր ընտանիքների բեկված ճակատագիրը։ Ամբողջական նյութի հղումը՝ hetq.am/hy/art...

КОМЕНТАРІ • 1

  • @temohovhannisyan9794
    @temohovhannisyan9794 11 місяців тому +2

    ,ձեզ ուժ ու համբերություն սիրելի հայրենակիցներ