05 06 24 «ԱՆԴՐԱՆԻԿ-09» թիմը ՀՀ ֆուտբոլի 2023-2024թթ մրցաշրջանի չեմպիոն:

Поділитися
Вставка
  • Опубліковано 5 чер 2024
  • ՀՀ ֆուտբոլի 2023-2024թթ մրցաշրջանում մինչև 15 տարեկանների մանկապատանեկան առաջնությունում հանդես եկող «ԱՆԴՐԱՆԻԿ-09» թիմը նվաճել է չեմպիոնի կոչումը: Սևանի քաղաքային մարզադաշտում հունիսի 5-ին տեղի ունեցավ «Անդրանիկ-09» ֆուտբոլի թիմի պարգևատրման արարողությունը: Ներկա էին ակումբի տնօրինությունն ու մարզչական կազմը, ակումբի հովանավորները, Սևանի համայնքապետարանից ներկայացուցիչներ և հրավիրվածներ: Թիմի անդամներին շնորհվեցին մեդալներ և պատվոգրեր: Եղան նաև «Լավագույն պաշտպան», «Լավագույն կիսապաշտպան», «Լավագույն ռմբարկու» և «Լավագույն դարպասապահ» անվանակարգեր, որոնց շնորհվեցին նաև հուշանվերներ: Պարգևատրվեցին նաև թիմի մարզիչները: Վերջում հանդիսավոր կերպով «Անդրանիկ-09» թիմին հանձնվեց գլխավոր մրցանակ՝ ՀՀ ֆուտբոլի 2023-2024թթ մրցաշրջանում մինչև 15 տարեկանների մանկապատանեկան առաջնության գավաթը: Անդրանիկ ֆուտբոլի ակումբը ակտիվ գործունեություն է ծավալում Գեղարքունիքի մարզում՝ մարզումներին ներգրավելով մարզի երիտասարդներին: Կայացել է ՀՖՖ Ակումբների Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը, ըստ որի Առաջին խմբի արտոնագիր է շնորհվել նաև «Անդրանիկ ՖԱ» ՀԿ-ին:

КОМЕНТАРІ •