Աղետի գոտում բնակիչները փոխհատուցման ու արևի են սպասում․ Դեբեդի վարարումից 1 ամիս է անցել

Поділитися
Вставка
  • Опубліковано 29 вер 2024
  • Դեբեդի վարարման հետևանքով առաջացած աղետից1 ամիս է անցել։ Լոռու ու Տավուշի մարզերում բնակիչներ կան, որոնք արդեն 30 օր իրենց գույքն ու տներն են չորացնում։ Շենքերի պատերին դեռ վարարած գետի հետքերն են։ Հիմա վնասներն են գույքագրվում, ժամանակավոր կամուրջներ կառուցվում․ արդեն ամբողջությամբ վերականգնվել է Մ-6 միջպետական ճանապարհի երթևեկությունը ու երկաթգծի աշխատանքը, չնայած դեռ հիմնանորոգումների կարիք կա։ Կյանքը աղետի գոտում կամաց- կամաց վերականգնվում է, չնայած Դեբեդը դեռ ամբողջությամբ իր հիմնական հուն չի վերադարձել։ Վարարած ալիքների ձայնը, խոնավության հետքերը ու ամենուր փռված լվացքը հիշեցնում են՝ աղետից ընդամենը 1 ամիս է անցել։

КОМЕНТАРІ •