Մխիթար Ներսեսյան «Աղերս»//Mxitar Nersesyan «Axers»//հոգևոր ասմունք

Поділитися
Вставка
  • Опубліковано 26 вер 2024
  • Աղերս
    Այս անիծյալ մարմնի մեջ
    Չեմ դադարում մեղանչել,
    Չեմ դադարեւմ Քեզ պաշտել
    Ու անունը Քո կանչել։
    Պատերազմ է շարունակ,
    Կռիվ` կյանքի ու մահվան,
    Կռիվ` հոգով մեղքի դեմ,
    Ոչ թե մարմնի ու արյան։
    Երբ փորձում եմ խոնարհվել
    Փորձության եմ հանդիպում,
    Հպարտ ու չար իմ սիրտը
    Մեղանչել է ինձ ստիպում։
    Հպարտություն աղբյուրը
    Ես տեսնում եմ իմ ներսում,
    Ինձ ինձանից ազատիր,
    Հայր, Քեզ շատ եմ աղերսում։
    Իմ շուրթերը բացելուց
    Զգուշություն եմ ես անում,
    Քանզի գիտեմ, չար լեզուն
    Սուտ խոսքից չի կշտանում։
    Երբ փորձում եմ չստել`
    Սայթակում է իմ լեզուն,
    Ինձ ինձանից ազատիր,
    Հայր, Քեզ շատ եմ աղերսում։
    Երբ փորձում եմ չդատել
    Իմ մեջ խորհում եմ նորից,
    Թե բոլորը ցածրում են,
    Իսկ ես բարձր բոլորից։
    Ես ինձ փոխել չեմ կարող,
    Բայց խոնարհվել եմ ուզում,
    Ինձ ինձանից ազատիր,
    Հայր, Քեզ շատ եմ աղերսում։
    Արդարության ճամփի մեջ
    Ես հաճախ եմ սայթակում,
    Բայց Դու կանգնած սրտիս մոտ,
    Սրտի դուռն ես իմ թակում։
    Չես դադարում ինձ սպասել
    Ու սպասելուց չես հոգնում,
    Երբ ընկնում եմ ես հանկարծ,
    Ձեռք ես մեկնում ու օգնում։
    Տեր, զորացրու հավատքս,
    Հոգով մնամ միշտ արթուն,
    Որ ես հաղթեմ իմ ներսի
    Ադամական հին մարդուն։
    Քայլիր ինձ հետ ամեն ժամ,
    Որ երբ ընկնեմ հանես վեր,
    Ապրիր, գործիր Դու իմ մեջ,
    Քոնն է հոգիս Բարձրիալ Տեր։

КОМЕНТАРІ • 15

  • @mxitarnersesyan
    @mxitarnersesyan  4 місяці тому +10

    Աղերս
    Այս անիծյալ մարմնի մեջ
    Չեմ դադարում մեղանչել,
    Չեմ դադարեւմ Քեզ պաշտել
    Ու անունը Քո կանչել։
    Պատերազմ է շարունակ,
    Կռիվ` կյանքի ու մահվան,
    Կռիվ` հոգով մեղքի դեմ,
    Ոչ թե մարմնի ու արյան։
    Երբ փորձում եմ խոնարհվել
    Փորձության եմ հանդիպում,
    Հպարտ ու չար իմ սիրտը
    Մեղանչել է ինձ ստիպում։
    Հպարտություն աղբյուրը
    Ես տեսնում եմ իմ ներսում,
    Ինձ ինձանից ազատիր,
    Հայր, Քեզ շատ եմ աղերսում։
    Իմ շուրթերը բացելուց
    Զգուշություն եմ ես անում,
    Քանզի գիտեմ, չար լեզուն
    Սուտ խոսքից չի կշտանում։
    Երբ փորձում եմ չստել`
    Սայթակում է իմ լեզուն,
    Ինձ ինձանից ազատիր,
    Հայր, Քեզ շատ եմ աղերսում։
    Երբ փորձում եմ չդատել
    Իմ մեջ խորհում եմ նորից,
    Թե բոլորը ցածրում են,
    Իսկ ես բարձր բոլորից։
    Ես ինձ փոխել չեմ կարող,
    Բայց խոնարհվել եմ ուզում,
    Ինձ ինձանից ազատիր,
    Հայր, Քեզ շատ եմ աղերսում։
    Արդարության ճամփի մեջ
    Ես հաճախ եմ սայթակում,
    Բայց Դու կանգնած սրտիս մոտ,
    Սրտի դուռն ես իմ թակում։
    Չես դադարում ինձ սպասել
    Ու սպասելուց չես հոգնում,
    Երբ ընկնում եմ ես հանկարծ,
    Ձեռք ես մեկնում ու օգնում։
    Տեր, զորացրու հավատքս,
    Հոգով մնամ միշտ արթուն,
    Որ ես հաղթեմ իմ ներսի
    Ադամական հին մարդուն։
    Քայլիր ինձ հետ ամեն ժամ,
    Որ երբ ընկնեմ հանես վեր,
    Ապրիր, գործիր Դու իմ մեջ,
    Քոնն է հոգիս Բարձրիալ Տեր։

    • @AnnaNazaryan-h1n
      @AnnaNazaryan-h1n 4 місяці тому +3

      Ապրես շատ 🙏🏻🙏🏻🙏🏻

  • @ГаянеОганесян-и8ф
    @ГаянеОганесян-и8ф 3 місяці тому +1

    ԱՄԵՆ ԱԼԵԼՈՒՅԱ Աստված շատ օրհնի քեզ սիրել եղբայր ՀԻՍՈՒՍ զորավոր անունով ԱՄԵՆ 🙏🕊️💕

  • @garnikabreyan2695
    @garnikabreyan2695 3 місяці тому +3

    Իսկական քրիստոնեական բանաստեղծություն։

  • @HranushNikoxosyan
    @HranushNikoxosyan 3 місяці тому +2

    ԱՄԵՆ

  • @haykavetisyan7209
    @haykavetisyan7209 4 місяці тому +3

    🙏🙏🙏

  • @goge2668
    @goge2668 4 місяці тому +1

    Парк мер Астцун ❤🙏🙏🙏🙏

  • @terezaaraqelyan4004
    @terezaaraqelyan4004 4 місяці тому +3

    Աստված օրհնի ձեզ

  • @Lusine-kv9en
    @Lusine-kv9en 4 місяці тому +4

    🙏🙏🙏🙏🙏

  • @anahitgituni9315
    @anahitgituni9315 3 місяці тому +1

    ❤🙏🙏🙏

  • @РозаСаргсян-м6у
    @РозаСаргсян-м6у 2 місяці тому

    Амен❤

  • @АнаханумФаградян
    @АнаханумФаградян 3 місяці тому

    Тере шат орни🎉🎉🎉

  • @ofikmartirosyan7718
    @ofikmartirosyan7718 3 місяці тому +2

    Իմ Մխիթար , մխիթարվիր ,
    Տերը կօգնի անպայման ,
    Խնդրվածքդ լսելի է ,
    Պիտի լինես հաղթական ։
    Տիրոջ ձեռքը քո վրա է ,
    Անգին հոգի պատվական ,
    Դու մենակ չես , լավ իմացիր ,
    Հիսուսով ես անսասան ։

    • @mxitarnersesyan
      @mxitarnersesyan  3 місяці тому +2

      Աստված օրհնի Օֆիկ քուր♥️♥️♥️

  • @АнаидаАсатрян-о6г
    @АнаидаАсатрян-о6г 3 місяці тому +1

    Ayo yev Amen ✝️🙏❤️🔑🤍🕊