Պեկինն ու Նյու Դելին հարաբերությունները վերականգնելու ուղին են բռնել, բայց խնդիրները պահպանվում են
Вставка
- Опубліковано 6 лют 2025
- Հնդկաստանը և Չինաստանը որոշել են վերականգնել երկու երկրները կապող ուղիղ չվերթները՝ ազդարարելով, որ մտադիր են վերականգնել սահմանային առճակատման հետևանքով տուժած երկկողմ հարաբերությունները։ Վերլուծաբանների խոսքով՝ թեև երկու տերությունների սահմանային վեճը շարունակում է հանդիսանալ հատկապես Հնդկաստանի մտահոգության առարկա, սակայն հարաբերությունները, հավանաբար, կբարելավվեն, քանի որ երկու երկրների առջև ծառացած են տնտեսական անորոշություններ։
Նախորդ ամիսներին Հնդկաստանի և Չինաստանի միջև նկատվող որոշակի ջերմացման ֆոնին երկու երկրները որոշեցին վերսկսել ուղիղ առևտրային թռիչքները, որոնք դադարեցված էին հինգ տարով։ Հնդկաստանի արտգործնախարարի Պեկին կատարած այցից հետո Նյու Դելին հայտարարել է, որ նպատակ կա նաև դյուրացնել փոխգործակցությունը լրատվամիջոցների և ուղեղային կենտրոնների միջև։
Ըստ Հնդկաստանի արտաքին գործերի քարտուղար և նախկինում Պեկինում Հնդկաստանի դեսպան Վիկրամ Միսրիի՝ կողմերը հարաբերությունները վերականգնելու ճանապարհին են։
Նշենք, որ Հնդկաստանի արտաքին գործերի քարտուղարը երկրի արտաքին քաղաքական գերատեսչության երկրորդ պաշտոնյան է՝ արտգործնախարարից հետո։
Հնդկաստանի ու Չինաստանի միջև ուղիղ չվերթները բացակայում էին արդեն մի քանի տարի։ COVID-19 համաճարակի ժամանակ դադարեցված թռիչքները այդպես էլ չվերականգնվեցին, և պատճառը 2020 թվականին երկու երկրների միջև սահմանային բախումն էր։ Հնդկաստանը նաև սահմանափակեց վիզաները Չինաստանի քաղաքացիների, այդ թվում՝ լրագրողների համար։
«Երկու կողմերն էլ որոշել են, որ իսկապես ցանկանում են վերադառնալ և վերականգնել հարաբերությունները, լուծել իրենց խնդիրները»,- ասում է Ջավահարլալ Նեհրու համալսարանի վերլուծաբան Սվարան Սինգհը։
«Ամերիկայի Ձայն»-ը ԱՄՆ-ի միջազգային լրատվամիջոցներից ամենախոշոր կազմակերպությունն է, որն իր լուրերն ու հաղորդումներն է հեռարձակում 45 լեզուներով իր ընթերցողներին, ռադիոլսողներին ու հեռուստադիտողներին:
www.amerikayid...
/ amerikayidzayn
/ amerikayidzayn
t.me/Amerikayi...
china india border
❤❤