Չեմ ուզում ինձ ղեկավարի մեկը, ով ասելու է՝ սա էլ տանք, որ չգան մեզ սպանեն. ակցիայի մասնակից

Поділитися
Вставка
  • Опубліковано 15 тра 2024
  • Գործող վարչապետի ստերի պատճառով է, որ այսօր հասել ենք այստեղ: Այս մասին Alpha News-ին Կառավարության շենքի մոտ ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
    «Ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի պահանջում եմ, որ օրենքը չխախտվի: Երեկվա օրը օրենքի խախտման վառ օրինակ է, մարդկանց թույլ չէին տալիս անգամ մի տեղից մյուսը գնալ: Ես բոլորին խնդրում եմ՝ եկեք սուտը հանենք մեր միջից, կապ չունի՝ ինչ քաղաքական հայացքներ ունեք, ուղղակի եկեք չստենք միմյանց: Չստելով մեր բոլոր խնդիրները կլուծվեն: Մեր գործող վարչապետի ստերի պատճառով է, որ այսօր հասել ենք այստեղ, ունենք այն ինչ ունենք: Ես չեմ ուզում իմ երկիրը ղեկավարի մի մարդ, ով իր ուզածին հասնում է միայն սուտ խոսելով: Եվ այո, միանում են վարչապտի հրաժարականի պահանջին: Չեմ ուզում ինձ ղեկավարի մեկը, ով ասելու է սա էլ տանք, որ չգան մեզ սպանեն»,- ասաց ակցիայի մասնակիցը:

КОМЕНТАРІ • 5