ՆՈՐԱՅՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ, ՍԵՐՍ ՎԱՆՔՈՒՄ ՏԱԹԵՎԻ - 1971 - NORAYR MNACAKANYAN, SERS VANQUM TATEVI
Вставка
- Опубліковано 10 лют 2025
- ՆՈՐԱՅՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ, ՍԵՐՍ ՎԱՆՔՈՒՄ ՏԱԹԵՎԻ - 1971 - NORAYR MNACAKANYAN, SERS VANQUM TATEVI
ՍԵՐՍ ՎԱՆՔՈՒՄ ՏԱԹԵՎԻ
Խոսք և երաժշտություն՝ Գուսան Աշոտ (Աշոտ Հայրապետի Դադալյան)
Սերս վանքում Տաթևի` մոմեր վառած կաղոթեր,
Մոտեցա, որ համբուրեմ, ասաց` տղա, ամոթ է:
Ասի` երդվիր քո սերն եմ, սրբի դուռը անարատ,
Առնեմ նազուկ ծոցիկիդ խնկաբույրը անարատ:
Սարեր ձորեր վկա են,
Հանդ ու չոլեր վկա են,
Ախս մինչ երկինք հասավ,
Երկնի աստղեր վկա են:
Վանքի վառվող մոմերը շլացրին ինձ մի պահ,
Սրտիս խոսքը չավարտած, նայեմ, տեսնեմ նա չկա:
Ասի` աստվա՜ծ, փառքդ շատ, էս ինչ հրաշք երազ էր,
Չլինի՞ թե բախտն է իմ, գեղեցկության աստվածն էր:
Նորեն տեսա հանդեսում սրբուհուն իմ երազի,
Ասի` բախտս գտել եմ, կհասնեմ իմ մուրազին:
Ասես սիրտն ինձ նվիրեց, երբ աչքով սեր խոստացավ,
Սիրո թախիծն ինձ պատեց, երբ որ թողեց, հեռացավ:
Նա իր զմրուխտ թևերով բարձրունքները ինձ տարավ,
Ասաց` դու լավ կըերգես, թե մնաս սիրուս ծարավ,
Գուսան Աշոտ քո յարի սուրբ մաղթանքը կատարվեց,
Այնքան պիտի երգ հյուսես, երգ հյուսելով ցամաքես:
Սարեր ձորեր վկա են,
Հանդ ու չոլեր վկա են,
Ախս մինչ երկինք հասավ,
Երկնի աստղեր վկա են:
Սրտանց ուզում էի լսել Նորայր Մնացականյանին👍🤝🙏🙏🙏🕯️🕯️🕯️💐💐💐
Զարմանալի է, որ 91 հավանում կա, եթե մի կիսատկլոր լատինոամերիկուհի երգեր մի 5000 հավանում կլիներ, էս երգերը մեր ազգի հարստություններն են
Բրավո վարպետ
Հիանալի կատարում
Անկրկնելի հմայիչ ձայն,,, Կեցցեք Մեծն Մնացականյան ջան ❤❤❤,երանի այդ ժամանակները։ Ջավախքից։
Վարպետաց վարպետ։ Մանկուց լսել եմ իր երգերը։
❤❤❤
Bravo 🌹Շնորհակալություն :
Ես 62 տարեկան եմ,բայց ինչպես պատանի հասակում,այնպես էլ հիմա սրտի թռթիռով լսեցի այս երգը անկրկնելի երգիչ Նորայր Մնացականյանի կատարմամբ. Շնորհակալություն
Շնորհակալ ենք, որ հետևում եք մեր ալիքին:
Անկրկնելի նատարում
Անկրկնելի Նորայր Մնացականյան🙏🙏🙏
🇦🇲👍👍👍
🔥👍🔥👍🔥🎆🔥🙏🙏🙏🔥👍🙏
Չքնաղ ձայն,աննման կատարում,անկրկնելի երգիչ
🇦🇲👏👏👏👍
❤❤❤❤❤❤ 4:15
🇦🇲🇦🇲🇦🇲👍🏼
❤❤❤❤❤
❤❤❤❤❤