Մայիսմեկյան երթ 2024 - Պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Поділитися
Вставка
  • Опубліковано 28 вер 2024
  • Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության հարյուրավոր անդամներ Աշխատանքի օրն անցկացրեցին երթ՝ նշելով և փառաբանելով աշխատողների համերաշխությունը:
    Արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը դիմեց հավաքվածներին՝ նշելով աշխատողների միասնական ու կազմակերպված գործելու կարևորության մասին՝ ավելի լավ աշխատանքային պայմանների, բարձր վարձատրության, աշխատանքային ժամանակի կրճատման համար, ինչպես նաև որակյալ հանրային ծառայությունների, ժողովրդավար և ինքնիշխան պետություն կառուցելու համար:
    Հիշեցրեց, որ չնայած ջանքերին, պետական աշխատողները դեռևս չունեն սոցիալական գործընկեր, իսկ արհմիությունների գործունեությանը խոչընդոտելու ձևերն օրենսդրության մեջ չեն սահմանվել:
    Կոչ արեց պետական համակարգում գործող «դեղին» արհմիություններին համալրել ճյուղային արհմիության շարքերը:
    Երթի մասնակիցները բարձրաձայնեցին իրենց բողոքը նաև տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ:

КОМЕНТАРІ • 4