Ինչպե՞ս հաղթահարել վախերը, լինել ինքնավստահ և համարձակ

Поділитися
Вставка
  • Опубліковано 4 жов 2024
  • Վախերը հաղթահարելը նպատակին հասնելու և հաջողակ դառնալու պարտադիր նախապայմանն է: Տարածված միֆերից մեկն այն է, թե իբր հաջողակ մարդիկ երբեք վախեր չեն զգում։ Շատ մարդիկ ուզում են ազատվել վախերից, այնուհետև գործի անցնել։ Դժվար թե գտնեք հաջողության հասած մարդկանց, լինեն նրանք քաղաքական գործիչներ, աշխարհի չեմպիոններ կամ հոլիվուդյան աստղեր, ովքեր համարձակ չեն եղել սեփական հաջողությունը կերտելու ճանապարհին:
    Կարևոր է հիշել, որ քաջությունն իրականում վախի բացակայությունը չէ։ Այո՛, կան մարդիկ, ովքեր շատ քիչ են առնչվում վախին: Բայց դա վերաբերում է միայն այն մարդկանց, ովքեր ոչ մի նոր քայլ չեն ձեռնարկում, միշտ մնում են իրենց հարմարավետության գոտում, ու դա ոչ այլ ինչ է, քան լճացում:
    Ամենաքաջարի մարդիկ ամենաշատն են վախ զգում, քանի որ նրանք անում են այն, ինչից ամենաշատն են վախենում։
    Կայզեն TV-ի հաղորդումներում Դուք կգտնեք մասնագիտական օգտակար խորհուրդներ՝ Ձեր նպատակները ամենօրյա փոքրիկ քայլերով իրականացնելու, երջանիկ ու ներդաշնակ կյանքով ապրելու համար:
    Արեւիկ Հայրապետյանը Kaizen Mastery Մարդկային ներուժի զարգացման ինստիտուտի համահիմնադիրն է և պրոֆեսիոնալ քոուչ։
    Տարիներ շարունակ նա ուսումնասիրել է աշխարհի ամենահաջողակ բիզնես գործիչների, առաջատար մարզիկների, արվեստագետների և առհասարակ մեծ ձեռքբերումների հասած անհատների հաջողության պատմությունները և նրանց հաջողության բանաձևերը:
    Kaizen Mastery Մարդկային ներուժի զարգացման ինստիտուտի պաշտոնական կայքը՝
    www.kaizenmaste...
    Հետևե՛ք մեր օգտակար խորհուրդներին և տեղեկացե՛ք մեր առաջիկա միջոցառումների մասին (թրեյնինգներ, սեմինարներ) սոցիալական մեդիայի հետևյալ էջերում՝
    Facebook: / kaizenmastery
    LinkedIn: / arevikhayrapetyan
    Instagram: / kaizenmastery
    Շնորհակալ ենք Կայզեն TV-ի այս հաղորդմանը հետևելու համար: Եթե այն օգտակար էր Ձեզ համար, ապա կիսվեք այս տեսանյութով սոցիալական մեդիայի Ձեր էջերում և բաժանորդագրվեք մեր ալիքին:
    Ուրախ կլինենք իմանալ ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ այս տեսանյութի վերաբերյալ: Վստա՛հ գրեք այն: :)
    Ձգտե՛ք Կատարելության․․․
    Kaizen Mastery Մարդկային ներուժի զարգացման ինստիտուտ

КОМЕНТАРІ • 12

  • @KaizenMasteryTV
    @KaizenMasteryTV  10 місяців тому

    💚ԿայզենTV-ի նոր թողարկումը՝ ❤Ո՞րն է անձնական կյանքում խնդիրների իրական պատճառը (ռոմանտիկ հարաբերությունների մասին) 👉ua-cam.com/video/1LiYeXDpeL0/v-deo.html

  • @KaizenMasteryTV
    @KaizenMasteryTV  7 років тому

    Ի՞նչ եք կարծում տեսանյութի վերաբերյալ։
    Խնդրում ենք նշել՝ որոնք են Ձեզ համար կարևոր թեմաները, և մենք անպայման կանդրադառնանք դրանց մեր թողարկումներում։
    Մեզ համար իսկապես կարևոր է Ձեր կարծիքը։ Շնորհակալություն։ 👏

  • @terezamartirosyan8980
    @terezamartirosyan8980 6 років тому

    Apreq shat.
    Ognum eq.

    • @KaizenMasteryTV
      @KaizenMasteryTV  6 років тому

      Ուրախ ենք, հարգելի՛ Թերեզա, որ մեր տեսանյութերն օգտակար են Ձեզ համար: Շարունակեք հետևել մեր թողարկումներին և կիսվեք դրանցով Ձեր ընկերների հետ: Շնորհակալություն:

  • @shushanasatryan7415
    @shushanasatryan7415 7 років тому

    հավանեցի շատ

    • @KaizenMasteryTV
      @KaizenMasteryTV  7 років тому

      Ուրախ ենք, որ տեսանյութն օգտակար էր Ձեզ համար, հարգելի՛ Շուշան։

  • @meritamrazyan1755
    @meritamrazyan1755 3 роки тому

    Մինչև ձեզ չեմ նայում ու լսում,չեմ քնում)))