K061-Աստված խոստացավ մեզ փրկել-Գայանե Բադալյան, խոսք. Միլազիմ Ռասոյանի

Поділитися
Вставка
  • Опубліковано 22 тра 2023
  • ԱՍՏՎԱԾ ԽՈՍՏԱՑԱՎ ՄԵԶ ՓՐԿԵԼ
    Խոսք՝ Միլազիմ Ռասոյանի, երաժշտ․՝ Գենադի Դավթյանի
    1.Աստված խոստացավ մեզ փրկել
    Եւ բոլոր մեղքերը քավել,
    Տեր Հիսուսին նա ուղարկեց,
    Բոլոր մեր մեղքերը ներեց:
    Այս խոստումը ձրի տվեց,
    Աստված մեծ սիրով մեզ սիրեց,
    Բոլոր ազգերին նա կանչեց,
    Փրկության խոստում շնորհեց:
    2.Հիսուս Քրիստոսը խոստացավ,
    Որ Սուրբ Հոգին մեզ կուղարկի,
    Ընդմիշտ նա մեզ հետ կլինի,
    Որ երբեք մենակ չթողնի:
    Տեր Հիսուսը Հոր մոտ գնաց
    Եւ Սուրբ Հոգին մեզ ուղարկեց,
    Իր խաչով նա մահը վերցրեց,
    Մեր հոգուն կյանք նա պարգևեց:
    3.Աստծո խոստումները շատ են,
    Ավետարանում գրված են,
    Մեր հոգու հացն են ու ջուրն են
    Եւ հավիտյան մեզ կպահեն:
    Տեր Հիսուսին ես սիրում եմ,
    Իր խոստումներով ցնծում եմ,
    Տերը չի ստում, հավատա՛,
    Երջանիկ կյանք քեզ նա կտա:
    4.Տերը խոստացավ, որ կգա
    Ու մեզ երկինք՝ վեր կտանի,
    Այնտեղ այլևս հոգս չկա,
    Նա միշտ մեզ համար կհոգա:
    Երկնքում էլ մահ չի՛ լիլնի
    Եւ այնտեղ սուգ էլ չի՛ լինի,
    Վիշտ ու ցավեր էլ չենք տեսնի
    Եւ արցունքներ էլ չի լինի:

КОМЕНТАРІ •