ՀԱՄԵՐԳ | «Այբ» շրջանավարտների ԿԱՄԱՐ երգչախումբ

Поділитися
Вставка
  • Опубліковано 27 чер 2024
  • Երկար դադարից հետո «Այբ» դպրոցի շրջանավարտների երգչախումբը 2023 թ․ մայիսին վերադարձավ մեծ բեմ: «Կամար» երգչախմբի մենահամերգը տեղի ուենցավ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:
    Երգչախմբի անդամներ՝
    Նարե Միրզոյան
    Ադելինա Տերունյան
    Մարիամ Չալաբյան
    Շուշան Դավեյան
    Մերի Մուքոյան
    Մարիամ Մանթաշյան
    Գայանե Արամյան
    Տաթև Մարգարյան
    Նանե Գրիգորյան
    Էսֆիրա Ղազարյան
    Թալին Սաղդասարյան
    Էրիկ Ալոյան
    Խմբավար` Անահիտ Պապայան
    Կոնցերտմայստեր` Էլեն Կիրակոսյան
    -----------------------------------------------------------------
    «Այբ»-ի երգչախմբի մասին
    «Այբ» դպրոցի շրջանավարտների երգչախումբը հիմնադրվել է 2014 թվականին: Հասցրել է մենահամերգներ ունենալ Հայաստանում և արտերկրում։ 2015 թվականին, Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի կապակցությամբ, անվանի դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանի առաջարկով «Այբ« դպրոցի աշակերտների և շրջանավարտների երգչախմբերը միասին մեկնեցին Ֆրանսիա, որտեղ ելույթներով հանդես եկան երեք քաղաքներում` Տուկեում, Բապոմում և Փարիզում։ Ուղևորության նպատակը հայ ժամանակակից կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի «Անդաստան» ստեղծագործության համատեղ կատարումն էր «Միրզոյան» լարային քառյակի, Երևանի Ֆրանսիական դպրոցի երգչախմբի և կոմպոզիտորի հետ, որը նաև դաշնակահարն էր։
    Փարիզում համերգը կայացավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դահլիճում, որտեղ «Այբ»-ի երգչախումբը նաև հանդես եկավ առանձին ելույթով` ներկայացնելով հայ հոգևոր և ժողովրդական երգերի մշակումներ։
    Հիշարժան է 2016 թվականի ուղևորությունը Հունաստան, ուր «Այբ»-ի շրջանավարտների երգչախումբը հրավիրված էր Պատմոս կղզում մասնակցելու հոգևոր երաժշտության փառատոնի։

КОМЕНТАРІ •