Parik Nazarian - "Msho Gorani" and "Msho Geghen" (Armenian folk songs)

Поділитися
Вставка
  • Опубліковано 11 вер 2024
  • Հայ ժողովրդական «Գորանի» պարերգի երկու տարբերակ է՝ ավանդված Մշո հայւթյունից և «Մշո գեղեն» երգն է: Երգում է Փառիկ Նազարյանը:
    Two versions of "Gorani" song from Moush and "Msjo geghen" performs Parik Nazarian.
    Երգի խոսքերը՝
    Վայ լե, լե լե, լե լե, գորանի,
    Յարե լո, յարե լո, յար իմ գորանի,
    Յարե լո, յարե լո, յար իմ գորանի:
    Աշուն էր, թորգած են ղոչեր,
    Ձուն թալեր, գետին նախշեր,
    Յարե լո, յարե լո, յար իմ գորանի,
    Յարե լո, յարե լո, յար իմ գորանի:
    Մըր Մըշու դաշտը դուրան,
    Յար իմ գորանի,
    Սուրբ գազպեն կիջնի վերան,
    Մըշու գորանի:
    Յար իմ գորանի, Մըշու գորանի,
    Յար իմ գորանի, վայ լո, Մըշու գորանի:
    Քրկու սիֆտակ ձիավոր,
    Յար իմ գորանի,
    Սուրբ Կարապետ խաչքավոր,
    Մըշու գորանի:
    Յար իմ գորանի, Մըշու գորանի,
    Յար իմ գորանի, վայ լո, Մըշու գորանի:
    Մըշու գեղեն էրկու հարս,
    Մըշու գեղեն էրկու հարս
    Մըտել են գետ, կը լողեն,
    Էլեր են ափ կը դողեն:
    Էլեր են ափ կը դողեն,
    Քանց նըռան հատ կը շողեն:
    Հա նայ նայ նայ, նայ, նայ,
    Հա նայ նայ նայ, նայ, նայ,
    Էլեր են ափ կը դողեն,
    Քանց նըռան հատ կը շողեն:
    Մըշու կ'ելներ էրկու գետ,
    Մըշու կ'ելներ էրկու գետ,
    Մեկ Մուրադ, մեկ Մեղրագետ,
    Էրթան թափվին Եփրատ գետ:
    Հա նայ նայ նայ, նայ, նայ,
    Հա նայ նայ նայ, նայ, նայ,
    Մեկ Մուրադ, մեկ Մեղրագետ,
    Էրթան թափվին Եփրատ գետ:
    Վայ լե, լե լե, լե լե, գորանի,
    Յարե լո, յարե լո, յար իմ գորանի,
    Յարե լո, յարե լո, յար իմ գորանի:

КОМЕНТАРІ • 23

  • @meriarm
    @meriarm 4 місяці тому +3

    Փառիկ Նազարյանի կատարումները յուրահատուկ մաքուր ու գեղեցիկ են:

  • @user-ht1tq6ju1q
    @user-ht1tq6ju1q 2 роки тому +11

    Երկար կյանք ձեզ, գեղեցիկը մատուցելու համար...

  • @rosahardee
    @rosahardee 3 місяці тому +2

    Parik is a unmatched talent.

  • @armenuhigrigoryan2365
    @armenuhigrigoryan2365 6 місяців тому +3

    Ապրեք, գերագույն հաճույք ստացա

  • @111yvytr
    @111yvytr 6 місяців тому +3

    Անչափ շնորակալութուն

  • @user-wg9dv7jf8b
    @user-wg9dv7jf8b 3 роки тому +8

    Շնորհակալություն։

  • @anahitgalstyan1230
    @anahitgalstyan1230 2 роки тому +7

    Վախ🙏👏🏻💔❤️❤️❤️Մանկությունս-Եկավ Աչքիս Առաջ : Կարծես Մայրիկիս-Ձայնն Լինի. Շնորհակալ Եմ. Շատ-Շատ, Գեղեցիկ Կատարում😘💔💋😔💋🌺🌺🌺

    • @anahitgalstyan1230
      @anahitgalstyan1230 2 роки тому +1

      Հարգելիս Շնորհակալ Եմ Ձեզանից, Հույսներս Չկորցնենք, Հուսանք. Լավ Օրերը, Տարիները Դեռ Արջեվում է: Շնորհակալ Եմ : Աստված Ձեզ պահապան🙏 Ձեր Գործերին Հաջողություն :🙏👏🏻👏🏻

  • @aterjanian1
    @aterjanian1 4 роки тому +8

    Ապրիս Արշակ։ Վարցքդ կատար։ Երկայն ժամանկ է բարերը կ փնտրեմ։ Շնորհակալ եմ։

    • @Aygaber
      @Aygaber  4 роки тому

      Սիրով, Անտուան :)

  • @davidyoussef9626
    @davidyoussef9626 5 років тому +13

    Already listened to it 5 times 😌
    Both my parents are from Sassoun it reminds me of my grandparents and the way they spoke a bit the same...

  • @user-tq8of5ed2o
    @user-tq8of5ed2o Рік тому +3

    Տատս լսում էր Մանիկ Գր քելե լաո երգը և արտասվում էր հետո հասկացա թե ինչու...

  • @jasminamarjanovic7311
    @jasminamarjanovic7311 5 років тому +8

    I Absolytley love this song
    Thank you for sharing it
    Privet

    • @Aygaber
      @Aygaber  5 років тому +1

      Warm greetings, Jasmina.

  • @user-ch5nl4hy7h
    @user-ch5nl4hy7h 2 роки тому +2

    Джан 🙏🏼❤️

  • @ArmenianKingdom
    @ArmenianKingdom 2 роки тому +2

    i hear the voice out from the Noah's Ark.

  • @user-ch5nl4hy7h
    @user-ch5nl4hy7h 2 роки тому +2

    🇦🇲🇦🇲🇦🇲

  • @goharhovhannisyan2729
    @goharhovhannisyan2729 Рік тому +1

    Ov kasi Parik Nazarianin inchpes gtnel?

    • @Aygaber
      @Aygaber  Рік тому

      facebook.com/nazarian.parik

  • @monolizm
    @monolizm 4 роки тому +2

    check first song remix by Anatolian Sessions, worth it!

    • @Aygaber
      @Aygaber  4 роки тому +1

      Thank you. I didn't find this one, but found Elinari, which is Armenian folk song.

    • @monolizm
      @monolizm 4 роки тому +1

      @@Aygaber my fault, sorry. here is the link soundcloud.com/anatoliansessions/lome-original?fbclid=IwAR1XoGYmSxCxY1L_xYwaNDwLGFP3akgHBDo5CO7iELmc1Y7PVI_gILpt1H4

    • @Aygaber
      @Aygaber  4 роки тому

      @@monolizm Thank you very much. I liked it.