Շնորհակալություն կատարած հիանալի աշխատանքի համար։ Եթե ցանկություն ուեք Ձեր "Վիխաշխարհում" շարունակել շումերական թեման, կարող եմ առաջարկել "Էնումա Էլիշի" իմ թարգմանությունը։ Ստեղծեք մի հաղորդում նրա վերաբերյալ։ Կարծում եմ, շատ ավելի կհետաքրքրի Ձեր լսարանին, քանի որ "Գիլգամեշի" մասին գիտեն որոշ մարդիկ, իսկ "Էնումա Էլիշը", ցավոք, դեռ մուտք չի գործել Հայաստան։
Շատ կարևոր, շնորհակալ և ԱԶԳԱՊԱՀՊԱՆ գործ եք ձեռնարկել։ Հազար բրավո։ Դարձրեք հաղորդաշար։ Եթե նույնիսկ նյութի ծավալը սահմանափակ է հաղորդաշարի համար, նույն թեման տարբեր փաթեթավորումով կրկին ու կրկին ներկայացրեք, տարածեք։ Վաղուց ժամանակն է, որ հայը զարթնի ու հասկանա, որ Աստվածաշունչ կոչվածը աստվածային ոչինչ չունի։ Աստվածաշունչը նույն՝ շումերական էպոսի հրեական իմպրովիզն է, որ հրեաները, շատ դիվանագիտորեն, փաթաթել են ամբողջ աշխարհի վզին։ Եթե պիտի էպոսի հերոս պաշտենք՝ էլ հեռու չգնանք մեր անզուգական «Սասնա ծռերը» թողած։ Կրոնը ոչ մի ազգի էդքան չխփեց, ինչքան հային․․․ Վերջակետ դնելու, խելքներս գլուխներս հավաքելու ժամանակն է։
Աննա ջան, ես անչափ շնորհակալ եմ ձեր արձագանքի համար։ Մեր ազգային ինքնագիտակցությունը բարձրացնելու և մտահորիզոնը լայնացնելու գործին նպաստելու համար տարբեր հաղորդաշարեր սկսեցի այս ալիքով, որտեղ սկզբում միայն ազգային հոգևոր ու աշխարհիկ երգեր էի տեղադրում՝ իրենց խոսքերով, նկարագրով ու բովանդակության արձակ շարադրմամբ։ Սա «Վիպաշխարհ» շարքի առաջին թողարկումն է, այս շարքով անդրադառնալու եմ աշխարհի տարբեր ժողովուրդների էպոսներին, առասպելներին ու լեգենդներին։ Առաջիկայում ուզում եմ բյուզանդական էպոսին («Դիգենիս Ակրիտաս») անդրադառնալ, որտեղ գլխավոր հերոսները հայեր են։ Հիմա այս շարքը առայժմ երկու թողարկում ունի, մյուսը գերմանական էպոսն է՝ «Նիբելունգների երգը» ( ua-cam.com/video/UKuzUbdnwvA/v-deo.html )։ «Գիլգամեշ»-ի մասով առայժմ այսքանն է, գուցե հետագայում, այլ հետաքրքիր տեղեկություններ գտնեմ ու նորից անդրադառնամ։ Բայց նախքան այդ, այս նույն հաղորդումը թարգմանված կա նաև անգլերեն՝ ua-cam.com/video/AlKPMQbSv6M/v-deo.html։ Մի քանի ընկերներ օգնում են՝ այս նյութերը անգլերեն և ռուսերեն թարգմանելով։ Եթե թերթեք ալիքի գլխավոր էջը, կգտնեք բոլոր հաղորդաշարերը, որ պատրաստում եմ։ Վերջին ընթացքում ավելի շատ կենտրոնացել եմ հայ ազգային երգերի վրա, բայց պիտի մյուս թեմաներին էլ զարկ տրվի։ Պարզապես վատն այն է, որ ժամանակս քիչ է, կուզենայի ֆինանսական ու ժամանակային անկախության հասնել, որ այս ամենին ավելի շատ ժամանակ հատկացնեմ։
@@Aygaber Չեք հավատա, բայց երեկ «Մամ ջան, մամ ջան, թոռիդ ղուրբան» երգի լավագույն տարբերակ որոնելու արդյունքում էր, որ գտա ձեր youtube-յան ալիքը, իսկ լսածս 10-12 տարբերակներից ամենալավը ձեր մոտինն էր՝ Գրիգոր Թադևոսյանի կատարմամբ։ Ափսոս, որ նույնը չգտա ֆեյսբուքում։ Արշակ ջան, գրում եք՝ «Մեր ազգային ինքնագիտակցությունը բարձրացնելու և մտահորիզոնը լայնացնելու գործին նպաստելու համար․․․»․․․ Ցավոք սրտի, էդ ազգային ինքնագիտակցությունից էսօր ունենք մենակ անունը, իսկ մտահորիզոնը դարձել է սիսեռի հատիկի չափ։ Հայերս լոպպազ ազգ ենք, պարծանքների պարծանքն ենք դարձրել մեր՝ աշխարհում առաջինը քրիստոնեություն ընդունելու փաստը ու գլո՜ւխ ենք գովում, փոխանակ ամաչենք, որ հրեայի «ղալբ» ապրանքին առաջին վրա պրծնողը մենք եղանք․․․ Հրեան սկսեց զինվել, հայրենիք կառուցել, մենք՝ ունեցածը վատնել ու ողբալ։ Պրոֆեցիոնալ լացող ենք դարձել, կարեկցանք մուրացող։ Ով չի խղճում՝ նեղանում ենք։ Սա նորմալ չի ախր․․․ Ինձ թվում է, ձեր այս ազգապահպան գործի առաջին փուլում պետք է շեշտը դնել ներմուծված ՎՆԱՍԱԿԱՐ արժեքները պսակազերծելու ու դրանք ոչնչացնելու վրա (Աստվածաշունչ, Եհովա և այլն)։ Սկզբի համար ոչ թե տրվի ԱՎԵԼ ինֆորմացիա, այլ ԶՏՎԻ ունեցածը՝ անպետքը, վտանգավորն ու վնասակարը դեն շպրտվի։ Ա՛յ, շումերական էպոսը ջախջախում է հրեաների գրքի «Աստծո շնչով գրված» լինելու միֆը։ Երբ որ մեր ազգային գիտակցության ԲՈՍՏԱՆԸ կմաքրվի մոլախոտից, ա՛յ էդ ժամանակ կարելի կլինի տեղը ցանել պիտանին ու օգտակարը՝ լինի դա հայկական թե օտար։ Ամեն ինչին պիտի մոտենանք «Իսկ իմ ազգին դրանից ի՞նչ օգուտ»-ի դիրքերից։ Օգուտ կա՞ - մեզ պե՛տք է, վերցնո՛ւմ ենք (եթե նույնիսկ օտար է)։ Օգուտ չկա՞ - շպրտում ենք գրողի ծոցը (եթե նույնիսկ մերն է)։ Գիլգամեշի թեման, կարծում եմ, կարող եք ձգել ևս մի քանի թողարկում, եթե դրանք կառուցեք Աստվածաշնչի ու «Գիլգամեշ»-ի ԶՈՒԳԱՀԵՌ անալիզի վրա։ Ջրհեղեղի մասին հատվածներ Աստվածաշնչից, ապա նույն ջրհեղեղի մասին հատված «Գիլգամեշ»-ից, չմոռանալով ԱՄԵՆ ՐՈՊԵ, ԱՄԵՆ ՎԱՅՐԿՅԱՆ հիշեցնել, թե 2-րդը 1-ից քանի տարի առաջ է գրված եղել։ Այսպես կարելի է հասնել Աստվածաշնչի այն հատվածներին, որտեղ Եհովան խոստանում է հրեաներին, թե ուրիշ ազգերը պիտի ծառա դառնան աստվածընտրյալ իսրայելցիների դռանը, որին կհետևի տրամաբանական հարց - եթե բոլոր ազգերը Հոր ՈՐԴԻներն են, որտեղի՞ց այս «աստվածային» խտրականությունը։ Թե՞ որդին միայն հրեան է, իսկ հայն ու մնացած ազգերը ՈՐԴԵԳԻՐՆԵՐՆ են․․․ Եթե այդպես է, ի՞նչ ենք աներեսի պես կառչել «ուրիշի» հորից, գնանք, գտնենք մե՛ր Հորը, իսկականի՛ն, հարազատի՛ն։ Եթե զրույցի կոնկրետ որևէ թեմա կա աստվածաշնչում, բայց չկա արդեն «Գիլգամեշում», հե՛նց այդ փաստն էլ կարելի է դարձնել թեմա, թե շումերական էպոսը արտագրելիս ի՛նչ ուղղությամբ են շեղվել հրեաները և ի՛նչ նպատակով։ Անառակ որդու առակում հայրը երկու որդուն էլ ՀԱՎԱՍԱՐ սիրում է, չնայած մեկը վատնող ու անառակ է․ իրե՛նն են երկուսն էլ, ու առաջին հերթին ընդառաջ է վազում կարիքի մեջ գտնվողին։ Գիտենք, որ նույն կերպ կվարվեր և մեծի հետ, եթե սա՛ հայտնվեր կարիքի մեջ։ Իսկ Աստվածաշնչում կա՞ գոնե մի տող, որ վկայի, թե Եհովան դժբախտության ժամին կկանգնի մյուս ազգերի թիկունքին, եթե դրա կարիքը լինի, չէ՞ որ բոլոր ազգերն էլ (առհասարակ մարդ արարածը) իր որդիներն են։ Չէ՛։ Ինքը միայն Իսրայելի աստվածն է, ու էդ «Իսրայելի աստված» ձևակերպումը տասնյակ անգամներ հնչում է Աստվածաշնչում։ Լավ, եթե ինքը միայն Իսրայելի աստվածն է, չպարզե՞նք - բա մե՞ր ինչն է․․․
@@Aygaber Սա էլ խոսքիս շարունակությունը (ամբողջը երևի շատ էր ծավալուն միանգամից ուղարկվելու համար)․ Ահա այսպես և այս ոգով․․․ Կարելի է հասնել նույնիսկ Սպարտա, թե ո՛նց էին ռազմական արվեստ սովորեցնում իրենց երեխաներին։ Ես սպարտական ռազմական դաստիարակության ու Իսրայելի ԱՅՍՕՐՎԱ բանակի մեջ արտաքուստ աննկատելի ընդհանրություններ եմ տեսնում։ «Գիլգամեշ»-ը ՕԳՏԱԳՈՐԾԵԼ, դարձրել են «Աստվածաշունչ», որի աստվածը բացեիբաց ասում է՝ ես Իսրայելի աստվածն եմ։ Հիմա չզարմանա՞մ, թե ինչքան ապուշ ենք մնացած ազգերս․․ Տրամաբանորեն հարցը կհասնի Հիսուսին, որին ես ինքս սիրում ու գլխիս վրա տեղ եմ տալիս որպես հանճարի գրչով գծված գրական մի կերպարի։ Հիսուսն ինձ հիացնում է, հուզում, տանջում, սրտումս ծնում խղճի խայթեր․․․ Բայց ես չե՛մ ուզում այնպիսի Աստված, որին ե՛ս պիտի պաշտպանեմ։ Թող մնա սիրելի գրական կերպար, որից սովորելու շա՜տ բան ունենք, այդպիսի գրական հերոսները քիչ չեն աշխարհում։ Հո բոլորին չե՞նք դարձնում մեզ Աստված։ Սիրեն՛ք, օրինա՛կ վերցնենք, նմանվե՛նք, մաքրվե՛նք, մարդկայնանա՛նք ու բյուրեղանանք, բայց չծնկենք թշնամու առաջ ու ասենք՝ վիզս կտրեք, ինքը իմ աստվածն է ու վե՛րջ։ Մի խոսքով, Արշակ ջան․․ Էս թեմային անդրադառնալիս ես միշտ մոռանում եմ, որ աշխարհում կա «ՍՏՈ՛Պ» բառը։ Խոսքս երկարեց, մանավանդ նեղվում եմ, որ միգուցե ասածս սխալմամբ ընկալվի որպես թելադրանք, ցուցում, կամ հրահանգ․․․ Եթե այդպիսի տպավորություն ստացաք՝ ներողություն եմ խնդրում։ Այս թեման իմ բաց վերքն է, սրա մասին ես իմ գլխում մենակ էլ եմ խոսում ու փրկության ելքեր որոնում։ Ուղղակի հիմա դա անում եմ բարձրաձայն՝ ձեզ հետ զրուցելով։ Ձեզ ու ձեր բռնած գործին հաջողություն։ Լա՛վ սկիզբ է՝ կարևոր ու օգտակար, շարունակություն ունենալու արժանի։ Մյուս ազգերի էպոսներին ծանոթանալն էլ շատ լավ ու կարևոր է, բայց Հայաստանի համար ԿԵՆՍԱԿԱՆԸ, կարծում եմ, սա է։ Մեզ թուլացնողին արմատախիլ անել մեր գլխից, սրտից, սովորույթներից ու առօրյայից։ Հետևողականորեն, քայլ առ քայլ բացահայտել մեր վզին փաթաթած մի ԿԵՂԾ հոր խտրական վերաբերմունքը իր «զավակների» հանդեպ ու շեշտել, որ ՀԱՅՆ էդ սուտ հոր ՍԻՐԵԼԻ զավակը չի՜։ Ի դեպ, էպոսների մասին․ կարելի է հաղորդումներից մեկի քննարկման նյութ դարձնել, թե արդեն քրիստոնյա Մեծ Մհերին, Սասունցի Դավթին ինչպե՞ս էր հաջողվում անառիկ պահել մեր երկրի սահմանները, ինչը այսօր չի հաջողվում մեզ։ Զենքին տիրապետելու վարժանքները դրինք մի կողմ, զենքին ժանգը պատեց, իսկ մենք ազգովի դարձանք եկեղեցի կառուցող ու խաչքար փորագրող։ Հետո էլ նեղանում ենք, որ թշնամին ջարդում ու քանդում է դրանք և կամ իր անասունի համար դարձնում գոմ։ Էդպես էլ չհասկացանք, որ Աստծո հետ շփվելու համար հատուկ կառույցներ պետք չեն, Աստված ԱՄԵՆՈՒՐ է, նայած՝ ի՛նչ սրտով ես դիմում ու ինչի՛ համար։ Լա՛վ եղեք։ Հա՛, չմոռանամ ասել, իմ կարծիքով ֆեյսբուքը ավելի լավ հարթակ է նյութեր տարածելու, իրար մեջ կիսվելու և քննարկելու համար, քան youtube-ը։ Հնարավոր է սակայն, որ սխալվում եմ։
@@marynaryan Աննա ջան, ես այս ալիքը հիմնեցի 12 տարի առաջ, երբ յութուբում տեսնում էի ուրիշ ազգերի երգեր, իսկ հայկական փնտրելիս հիմնականում բերում էր ռաբիս կամ այլ, բայց էլի ոչ այն որակի, ինչով կուզենայի ներկայանայինք այս հարթակում։ Ու որոշեցի այդ բացը կարողությանս չափով լրացնել։ Ավելի ուշ, մոտ երեք տարի առաջ, նաև սկսեցի հաղորդաշարեր պատրաստել մի քանի ուղղվածությամբ։ Այո, մեր ազգն այսօր արժեքների անկման ժամանակաշրջան է ապրում, բայց դա ոչ թե մեզ պիտի թևաթափ անի, այլ հենց դրա համար պիտի այս վիճակը և դրա պատճառները գիտակցողներս աշխատանք տանենք՝ ուղղելու համար։ Մենք այսօր միայն մեր անցյալի ձեռքբերումներով ենք հպարտանում, իսկ դա նշանակում է, որ մի բան այն չէ մեր ներկայի հետ։ Ուրեմն ներկա՛ն փոխելու կարիք կա։ Անկախությունից հետո տարված քարոզչության արդյունքում (դրան էլ գումարած Ցարական Ռուսաստանի, ապա՝ Խորհրդային միության քարոզչությունը), մենք մտածելակերպի մի շարք խեղաթյուրումներ ունեցանք․ սկսեցինք մտածել, որ մեզնից ոչինչ չներկայացնող, միշտ ուրիշի պաշտպանության կարիքն ունեցող, չնչին ազգ ենք, նույնիսկ մեր պարտությունների պատճառը չենք կարող լինել։ Ու սկսեցինք մեղադրել ուրիշներին՝ դաշնակիցներին, թշնամիներին, գլոբալիստներին, մեր հանդեպ անտարբեր ազգերին, ներկա իշխանություններին, նախկին իշխանություններին, ամենքին, բայց ոչ երբեք ինքներս մեզ։ Մեղադրել ասելով ես չեմ ուզում հասկացվի, թե պիտի զբաղվենք ինքնաձաղկումով։ Ես ուզում եմ հասկանանք, որ մեզ հետ կատարվող ամեն ինչի պատճառը հենց մենք ենք, մե՛նք ենք մեր իրականության հեղինակը։ Եվ եթե այսքան ժամանակ միայն ուրիշին ենք մեղադրել և ունեցել ենք մեզ համար ոչ ցանկալի արդյունք, ուրեմն պիտի փոխենք մեր գործելակերպը՝ ունենալու համար այլ արդյունք։ Ստացվում է ի՞նչ․ թուրքը պիտի մեզ չկոտորեր, դաշնակիցը մեզ պիտի չդավաճաներ, գլոբալիստները մեր ազգային արժեքները պիտի չխեղաթյուրեին, Իսրայելը Ադրբեջանին զենք պիտի չտրամադրեր, մյուս ազգերը պիտի գային, մեզ համար արյուն թափեին, իսկ մենք վայելեի՞նք կյանքը։ Աշխարհի անարդարությունից ենք բողոքում, բայց հենց դա՛ անարդար կլիներ։ Բոլորը մեզ համար բան ունեին անելու, իսկ մենք ինքներս մեզ համար ոչինչ չե՞նք անելու։ Ես սա մեր ներկա մտածելակերպի մասին եմ խոսում, անցյալի՝ պայքար մղելու ժամանակաշրջանին չի վերաբերում ասածս, բայց մենք նաև ամբողջությամբ հասկանալու կարիք ունենք, թե ինչու մեզ հետ կատարվեց ցեղասպանությունը։ Մենք ի՞նչ սխալ ենք թույլ տվել, որ հնարավոր եղավ մեզ հետ այդպես վարվել։ Ես վստահ եմ, որ թուրքերը վախենում էին մեզնից, իրենք հասկացել էին, որ այդպես շարունակվելու դեպքում մի օր հարց կդրվի․ «կամ մենք, կամ իրենք են ապրելու»։ Մենք չնչին ազգ չենք, չնչինի դեմ այդպիսի պայքար չեն մղում։ Չնչինին առհասարակ բանի տեղ չեն դնում։ Ուրեմն մենք վախենալու ենք եղել իրենց համար։ Վերջերս կարդացի Հենրի Մորգենթաուի գրած «Պատմությունը»։ Եվ ինքն էլ էր նույն մտքին՝ արդեն հենվելով Թալեաթի, Էնվերի ու մյուսների հետ իր անձնական շփումների ժամանակ լսած մտքերի վրա։ Թուրք ցեղը այսօր էլ է մեզնից վախենում, վախենում է, որ հանկարծ մեր մտածելակերպը կփոխվի, և կսկսենք հասկանալ, որ մեզ հետ կատարվելիքի նախաձեռնությունը պիտի մեր ձեռքը վերցնենք։ Թույլը ինքն է մեղավոր, որ թույլ է։
Գիլգամեշի վեպի մեջ շումմերական ու մյուս բնագրերից տառադարձվել է Մաշու։ Հնարավոր է, որ դա Մասիս անվան շումմերերեն արտասանությունն է, քանի որ նրա, նաև սեմական լեզուների «շ» հնչյունը այլ լեզունեում հաճախ փոխարինվում է «ս»-ով, և հակառակը, այդ վերջինների «ս» հնչյունը կարող է այդ լեզուներում փոխարինվել «շ»-ով։ Օրինակ՝ Շմավոն-Սիմեովն, Սմբատ-Շամբատ, Աստարտե - Իշտար։ Իսկ որ Մաշուն նույն Մասիսն է, փաստում է նաև Գիլգամեշի վեպում լեռան տեղանքի նկարագրությունը՝ Շումմերից հյուսիս, որի ճամփան անցնում է լճի մոտով (Վանա լիճը) և Աստվածների այգով (Եդեմ)։ Շնորհակալ եմ արձագանքի համար։
Ողջույն, բարեկամ: Անչափ շնորհակալ եմ նման առաջարկի համար: Անկեղծ՝ դեռ չէի մտածել այդ ուղղությամբ և հանկարծակիի եկա ☺ : Սիրով և շնորհակալությամբ կընդունեմ: Ուրեմն պիտի մտածվի նաև կայքի վարման մասին:
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒ'Ն և ՇՆՈՐՀԱՇԱՏՈՒԹՅՈՒ'Ն: Բառիս բուն իմաստով գիտահանրամատչելի էր: ՈՒ նաև մի միտք հուշեցիք. 《Նախիջևան》-ը, որ ստուգաբանվում է որպես 《նախապես իջած տեղ》, կարելի է ստուգաբանել նաև շատ ուղղակի ձևով հենց որպես 《Նոյի` Նոքոս-Նոխոս-Նախոսի իջած տեղ》...
Շնորհակալ եմ արձագանքի համար։ Հիմա բոլոր աղբյուրները չեմ հիշում, բայց հիմնականները այս են. «Գիլգամեշ» էպոսը, որը իմ ձեռքի տակ կա Երևանի պետական համալսարանի տպագրած «Հին Արևելքի պոզեիա» հատորյակում, Երվանդ Տեր-Մինայսանի գրքից (որքան հիշում եմ՝ «Պատմաբանասիրական երկեր» վերնագրով), և արևմտահայերեն մի գիրք, որը գտա համացանցում, բայց, կարծեմ, Խորհրդային Հայաստանում էր տպագրված:
Շատ լավ աշխատանք է կատարվել ։ Բռավո ։
Շնորհակալ եմ գնահատանքի համար ☺
Շնորհակալություն կատարած հիանալի աշխատանքի համար։ Եթե ցանկություն ուեք Ձեր "Վիխաշխարհում" շարունակել շումերական թեման, կարող եմ առաջարկել "Էնումա Էլիշի" իմ թարգմանությունը։ Ստեղծեք մի հաղորդում նրա վերաբերյալ։ Կարծում եմ, շատ ավելի կհետաքրքրի Ձեր լսարանին, քանի որ "Գիլգամեշի" մասին գիտեն որոշ մարդիկ, իսկ "Էնումա Էլիշը", ցավոք, դեռ մուտք չի գործել Հայաստան։
Մեծ շնորհակալութիւն յարգելի տիար Արշակ Ադամեանին: Անսպառ ուժ կը մաղթեմ:
Շատ կարևոր, շնորհակալ և ԱԶԳԱՊԱՀՊԱՆ գործ եք ձեռնարկել։ Հազար բրավո։ Դարձրեք հաղորդաշար։ Եթե նույնիսկ նյութի ծավալը սահմանափակ է հաղորդաշարի համար, նույն թեման տարբեր փաթեթավորումով կրկին ու կրկին ներկայացրեք, տարածեք։ Վաղուց ժամանակն է, որ հայը զարթնի ու հասկանա, որ Աստվածաշունչ կոչվածը աստվածային ոչինչ չունի։ Աստվածաշունչը նույն՝ շումերական էպոսի հրեական իմպրովիզն է, որ հրեաները, շատ դիվանագիտորեն, փաթաթել են ամբողջ աշխարհի վզին։ Եթե պիտի էպոսի հերոս պաշտենք՝ էլ հեռու չգնանք մեր անզուգական «Սասնա ծռերը» թողած։ Կրոնը ոչ մի ազգի էդքան չխփեց, ինչքան հային․․․ Վերջակետ դնելու, խելքներս գլուխներս հավաքելու ժամանակն է։
Աննա ջան, ես անչափ շնորհակալ եմ ձեր արձագանքի համար։ Մեր ազգային ինքնագիտակցությունը բարձրացնելու և մտահորիզոնը լայնացնելու գործին նպաստելու համար տարբեր հաղորդաշարեր սկսեցի այս ալիքով, որտեղ սկզբում միայն ազգային հոգևոր ու աշխարհիկ երգեր էի տեղադրում՝ իրենց խոսքերով, նկարագրով ու բովանդակության արձակ շարադրմամբ։
Սա «Վիպաշխարհ» շարքի առաջին թողարկումն է, այս շարքով անդրադառնալու եմ աշխարհի տարբեր ժողովուրդների էպոսներին, առասպելներին ու լեգենդներին։ Առաջիկայում ուզում եմ բյուզանդական էպոսին («Դիգենիս Ակրիտաս») անդրադառնալ, որտեղ գլխավոր հերոսները հայեր են։ Հիմա այս շարքը առայժմ երկու թողարկում ունի, մյուսը գերմանական էպոսն է՝ «Նիբելունգների երգը» ( ua-cam.com/video/UKuzUbdnwvA/v-deo.html )։ «Գիլգամեշ»-ի մասով առայժմ այսքանն է, գուցե հետագայում, այլ հետաքրքիր տեղեկություններ գտնեմ ու նորից անդրադառնամ։ Բայց նախքան այդ, այս նույն հաղորդումը թարգմանված կա նաև անգլերեն՝
ua-cam.com/video/AlKPMQbSv6M/v-deo.html։ Մի քանի ընկերներ օգնում են՝ այս նյութերը անգլերեն և ռուսերեն թարգմանելով։
Եթե թերթեք ալիքի գլխավոր էջը, կգտնեք բոլոր հաղորդաշարերը, որ պատրաստում եմ։ Վերջին ընթացքում ավելի շատ կենտրոնացել եմ հայ ազգային երգերի վրա, բայց պիտի մյուս թեմաներին էլ զարկ տրվի։ Պարզապես վատն այն է, որ ժամանակս քիչ է, կուզենայի ֆինանսական ու ժամանակային անկախության հասնել, որ այս ամենին ավելի շատ ժամանակ հատկացնեմ։
@@Aygaber Չեք հավատա, բայց երեկ «Մամ ջան, մամ ջան, թոռիդ ղուրբան» երգի լավագույն տարբերակ որոնելու արդյունքում էր, որ գտա ձեր youtube-յան ալիքը, իսկ լսածս 10-12 տարբերակներից ամենալավը ձեր մոտինն էր՝ Գրիգոր Թադևոսյանի կատարմամբ։ Ափսոս, որ նույնը չգտա ֆեյսբուքում։
Արշակ ջան, գրում եք՝ «Մեր ազգային ինքնագիտակցությունը բարձրացնելու և մտահորիզոնը լայնացնելու գործին նպաստելու համար․․․»․․․ Ցավոք սրտի, էդ ազգային ինքնագիտակցությունից էսօր ունենք մենակ անունը, իսկ մտահորիզոնը դարձել է սիսեռի հատիկի չափ։ Հայերս լոպպազ ազգ ենք, պարծանքների պարծանքն ենք դարձրել մեր՝ աշխարհում առաջինը քրիստոնեություն ընդունելու փաստը ու գլո՜ւխ ենք գովում, փոխանակ ամաչենք, որ հրեայի «ղալբ» ապրանքին առաջին վրա պրծնողը մենք եղանք․․․
Հրեան սկսեց զինվել, հայրենիք կառուցել, մենք՝ ունեցածը վատնել ու ողբալ։ Պրոֆեցիոնալ լացող ենք դարձել, կարեկցանք մուրացող։ Ով չի խղճում՝ նեղանում ենք։ Սա նորմալ չի ախր․․․
Ինձ թվում է, ձեր այս ազգապահպան գործի առաջին փուլում պետք է շեշտը դնել ներմուծված ՎՆԱՍԱԿԱՐ արժեքները պսակազերծելու ու դրանք ոչնչացնելու վրա (Աստվածաշունչ, Եհովա և այլն)։ Սկզբի համար ոչ թե տրվի ԱՎԵԼ ինֆորմացիա, այլ ԶՏՎԻ ունեցածը՝ անպետքը, վտանգավորն ու վնասակարը դեն շպրտվի։ Ա՛յ, շումերական էպոսը ջախջախում է հրեաների գրքի «Աստծո շնչով գրված» լինելու միֆը։ Երբ որ մեր ազգային գիտակցության ԲՈՍՏԱՆԸ կմաքրվի մոլախոտից, ա՛յ էդ ժամանակ կարելի կլինի տեղը ցանել պիտանին ու օգտակարը՝ լինի դա հայկական թե օտար։ Ամեն ինչին պիտի մոտենանք «Իսկ իմ ազգին դրանից ի՞նչ օգուտ»-ի դիրքերից։ Օգուտ կա՞ - մեզ պե՛տք է, վերցնո՛ւմ ենք (եթե նույնիսկ օտար է)։ Օգուտ չկա՞ - շպրտում ենք գրողի ծոցը (եթե նույնիսկ մերն է)։
Գիլգամեշի թեման, կարծում եմ, կարող եք ձգել ևս մի քանի թողարկում, եթե դրանք կառուցեք Աստվածաշնչի ու «Գիլգամեշ»-ի ԶՈՒԳԱՀԵՌ անալիզի վրա։ Ջրհեղեղի մասին հատվածներ Աստվածաշնչից, ապա նույն ջրհեղեղի մասին հատված «Գիլգամեշ»-ից, չմոռանալով ԱՄԵՆ ՐՈՊԵ, ԱՄԵՆ ՎԱՅՐԿՅԱՆ հիշեցնել, թե 2-րդը 1-ից քանի տարի առաջ է գրված եղել։ Այսպես կարելի է հասնել Աստվածաշնչի այն հատվածներին, որտեղ Եհովան խոստանում է հրեաներին, թե ուրիշ ազգերը պիտի ծառա դառնան աստվածընտրյալ իսրայելցիների դռանը, որին կհետևի տրամաբանական հարց - եթե բոլոր ազգերը Հոր ՈՐԴԻներն են, որտեղի՞ց այս «աստվածային» խտրականությունը։ Թե՞ որդին միայն հրեան է, իսկ հայն ու մնացած ազգերը ՈՐԴԵԳԻՐՆԵՐՆ են․․․ Եթե այդպես է, ի՞նչ ենք աներեսի պես կառչել «ուրիշի» հորից, գնանք, գտնենք մե՛ր Հորը, իսկականի՛ն, հարազատի՛ն։ Եթե զրույցի կոնկրետ որևէ թեմա կա աստվածաշնչում, բայց չկա արդեն «Գիլգամեշում», հե՛նց այդ փաստն էլ կարելի է դարձնել թեմա, թե շումերական էպոսը արտագրելիս ի՛նչ ուղղությամբ են շեղվել հրեաները և ի՛նչ նպատակով։
Անառակ որդու առակում հայրը երկու որդուն էլ ՀԱՎԱՍԱՐ սիրում է, չնայած մեկը վատնող ու անառակ է․ իրե՛նն են երկուսն էլ, ու առաջին հերթին ընդառաջ է վազում կարիքի մեջ գտնվողին։ Գիտենք, որ նույն կերպ կվարվեր և մեծի հետ, եթե սա՛ հայտնվեր կարիքի մեջ։ Իսկ Աստվածաշնչում կա՞ գոնե մի տող, որ վկայի, թե Եհովան դժբախտության ժամին կկանգնի մյուս ազգերի թիկունքին, եթե դրա կարիքը լինի, չէ՞ որ բոլոր ազգերն էլ (առհասարակ մարդ արարածը) իր որդիներն են։ Չէ՛։ Ինքը միայն Իսրայելի աստվածն է, ու էդ «Իսրայելի աստված» ձևակերպումը տասնյակ անգամներ հնչում է Աստվածաշնչում։ Լավ, եթե ինքը միայն Իսրայելի աստվածն է, չպարզե՞նք - բա մե՞ր ինչն է․․․
@@Aygaber
Սա էլ խոսքիս շարունակությունը (ամբողջը երևի շատ էր ծավալուն միանգամից ուղարկվելու համար)․
Ահա այսպես և այս ոգով․․․
Կարելի է հասնել նույնիսկ Սպարտա, թե ո՛նց էին ռազմական արվեստ սովորեցնում իրենց երեխաներին։ Ես սպարտական ռազմական դաստիարակության ու Իսրայելի ԱՅՍՕՐՎԱ բանակի մեջ արտաքուստ աննկատելի ընդհանրություններ եմ տեսնում։ «Գիլգամեշ»-ը ՕԳՏԱԳՈՐԾԵԼ, դարձրել են «Աստվածաշունչ», որի աստվածը բացեիբաց ասում է՝ ես Իսրայելի աստվածն եմ։ Հիմա չզարմանա՞մ, թե ինչքան ապուշ ենք մնացած ազգերս․․
Տրամաբանորեն հարցը կհասնի Հիսուսին, որին ես ինքս սիրում ու գլխիս վրա տեղ եմ տալիս որպես հանճարի գրչով գծված գրական մի կերպարի։ Հիսուսն ինձ հիացնում է, հուզում, տանջում, սրտումս ծնում խղճի խայթեր․․․ Բայց ես չե՛մ ուզում այնպիսի Աստված, որին ե՛ս պիտի պաշտպանեմ։ Թող մնա սիրելի գրական կերպար, որից սովորելու շա՜տ բան ունենք, այդպիսի գրական հերոսները քիչ չեն աշխարհում։ Հո բոլորին չե՞նք դարձնում մեզ Աստված։ Սիրեն՛ք, օրինա՛կ վերցնենք, նմանվե՛նք, մաքրվե՛նք, մարդկայնանա՛նք ու բյուրեղանանք, բայց չծնկենք թշնամու առաջ ու ասենք՝ վիզս կտրեք, ինքը իմ աստվածն է ու վե՛րջ։
Մի խոսքով, Արշակ ջան․․ Էս թեմային անդրադառնալիս ես միշտ մոռանում եմ, որ աշխարհում կա «ՍՏՈ՛Պ» բառը։ Խոսքս երկարեց, մանավանդ նեղվում եմ, որ միգուցե ասածս սխալմամբ ընկալվի որպես թելադրանք, ցուցում, կամ հրահանգ․․․ Եթե այդպիսի տպավորություն ստացաք՝ ներողություն եմ խնդրում։ Այս թեման իմ բաց վերքն է, սրա մասին ես իմ գլխում մենակ էլ եմ խոսում ու փրկության ելքեր որոնում։ Ուղղակի հիմա դա անում եմ բարձրաձայն՝ ձեզ հետ զրուցելով։
Ձեզ ու ձեր բռնած գործին հաջողություն։ Լա՛վ սկիզբ է՝ կարևոր ու օգտակար, շարունակություն ունենալու արժանի։ Մյուս ազգերի էպոսներին ծանոթանալն էլ շատ լավ ու կարևոր է, բայց Հայաստանի համար ԿԵՆՍԱԿԱՆԸ, կարծում եմ, սա է։ Մեզ թուլացնողին արմատախիլ անել մեր գլխից, սրտից, սովորույթներից ու առօրյայից։ Հետևողականորեն, քայլ առ քայլ բացահայտել մեր վզին փաթաթած մի ԿԵՂԾ հոր խտրական վերաբերմունքը իր «զավակների» հանդեպ ու շեշտել, որ ՀԱՅՆ էդ սուտ հոր ՍԻՐԵԼԻ զավակը չի՜։ Ի դեպ, էպոսների մասին․ կարելի է հաղորդումներից մեկի քննարկման նյութ դարձնել, թե արդեն քրիստոնյա Մեծ Մհերին, Սասունցի Դավթին ինչպե՞ս էր հաջողվում անառիկ պահել մեր երկրի սահմանները, ինչը այսօր չի հաջողվում մեզ։ Զենքին տիրապետելու վարժանքները դրինք մի կողմ, զենքին ժանգը պատեց, իսկ մենք ազգովի դարձանք եկեղեցի կառուցող ու խաչքար փորագրող։ Հետո էլ նեղանում ենք, որ թշնամին ջարդում ու քանդում է դրանք և կամ իր անասունի համար դարձնում գոմ։ Էդպես էլ չհասկացանք, որ Աստծո հետ շփվելու համար հատուկ կառույցներ պետք չեն, Աստված ԱՄԵՆՈՒՐ է, նայած՝ ի՛նչ սրտով ես դիմում ու ինչի՛ համար։
Լա՛վ եղեք։ Հա՛, չմոռանամ ասել, իմ կարծիքով ֆեյսբուքը ավելի լավ հարթակ է նյութեր տարածելու, իրար մեջ կիսվելու և քննարկելու համար, քան youtube-ը։ Հնարավոր է սակայն, որ սխալվում եմ։
@@marynaryan Աննա ջան, նոր տեսա Ձեր գրածները։ Ավելի ուշ կպատասխանեմ։
@@marynaryan Աննա ջան, ես այս ալիքը հիմնեցի 12 տարի առաջ, երբ յութուբում տեսնում էի ուրիշ ազգերի երգեր, իսկ հայկական փնտրելիս հիմնականում բերում էր ռաբիս կամ այլ, բայց էլի ոչ այն որակի, ինչով կուզենայի ներկայանայինք այս հարթակում։ Ու որոշեցի այդ բացը կարողությանս չափով լրացնել։ Ավելի ուշ, մոտ երեք տարի առաջ, նաև սկսեցի հաղորդաշարեր պատրաստել մի քանի ուղղվածությամբ։
Այո, մեր ազգն այսօր արժեքների անկման ժամանակաշրջան է ապրում, բայց դա ոչ թե մեզ պիտի թևաթափ անի, այլ հենց դրա համար պիտի այս վիճակը և դրա պատճառները գիտակցողներս աշխատանք տանենք՝ ուղղելու համար։ Մենք այսօր միայն մեր անցյալի ձեռքբերումներով ենք հպարտանում, իսկ դա նշանակում է, որ մի բան այն չէ մեր ներկայի հետ։ Ուրեմն ներկա՛ն փոխելու կարիք կա։
Անկախությունից հետո տարված քարոզչության արդյունքում (դրան էլ գումարած Ցարական Ռուսաստանի, ապա՝ Խորհրդային միության քարոզչությունը), մենք մտածելակերպի մի շարք խեղաթյուրումներ ունեցանք․ սկսեցինք մտածել, որ մեզնից ոչինչ չներկայացնող, միշտ ուրիշի պաշտպանության կարիքն ունեցող, չնչին ազգ ենք, նույնիսկ մեր պարտությունների պատճառը չենք կարող լինել։ Ու սկսեցինք մեղադրել ուրիշներին՝ դաշնակիցներին, թշնամիներին, գլոբալիստներին, մեր հանդեպ անտարբեր ազգերին, ներկա իշխանություններին, նախկին իշխանություններին, ամենքին, բայց ոչ երբեք ինքներս մեզ։ Մեղադրել ասելով ես չեմ ուզում հասկացվի, թե պիտի զբաղվենք ինքնաձաղկումով։ Ես ուզում եմ հասկանանք, որ մեզ հետ կատարվող ամեն ինչի պատճառը հենց մենք ենք, մե՛նք ենք մեր իրականության հեղինակը։ Եվ եթե այսքան ժամանակ միայն ուրիշին ենք մեղադրել և ունեցել ենք մեզ համար ոչ ցանկալի արդյունք, ուրեմն պիտի փոխենք մեր գործելակերպը՝ ունենալու համար այլ արդյունք։
Ստացվում է ի՞նչ․ թուրքը պիտի մեզ չկոտորեր, դաշնակիցը մեզ պիտի չդավաճաներ, գլոբալիստները մեր ազգային արժեքները պիտի չխեղաթյուրեին, Իսրայելը Ադրբեջանին զենք պիտի չտրամադրեր, մյուս ազգերը պիտի գային, մեզ համար արյուն թափեին, իսկ մենք վայելեի՞նք կյանքը։ Աշխարհի անարդարությունից ենք բողոքում, բայց հենց դա՛ անարդար կլիներ։ Բոլորը մեզ համար բան ունեին անելու, իսկ մենք ինքներս մեզ համար ոչինչ չե՞նք անելու։
Ես սա մեր ներկա մտածելակերպի մասին եմ խոսում, անցյալի՝ պայքար մղելու ժամանակաշրջանին չի վերաբերում ասածս, բայց մենք նաև ամբողջությամբ հասկանալու կարիք ունենք, թե ինչու մեզ հետ կատարվեց ցեղասպանությունը։ Մենք ի՞նչ սխալ ենք թույլ տվել, որ հնարավոր եղավ մեզ հետ այդպես վարվել։ Ես վստահ եմ, որ թուրքերը վախենում էին մեզնից, իրենք հասկացել էին, որ այդպես շարունակվելու դեպքում մի օր հարց կդրվի․ «կամ մենք, կամ իրենք են ապրելու»։ Մենք չնչին ազգ չենք, չնչինի դեմ այդպիսի պայքար չեն մղում։ Չնչինին առհասարակ բանի տեղ չեն դնում։ Ուրեմն մենք վախենալու ենք եղել իրենց համար։ Վերջերս կարդացի Հենրի Մորգենթաուի գրած «Պատմությունը»։ Եվ ինքն էլ էր նույն մտքին՝ արդեն հենվելով Թալեաթի, Էնվերի ու մյուսների հետ իր անձնական շփումների ժամանակ լսած մտքերի վրա։ Թուրք ցեղը այսօր էլ է մեզնից վախենում, վախենում է, որ հանկարծ մեր մտածելակերպը կփոխվի, և կսկսենք հասկանալ, որ մեզ հետ կատարվելիքի նախաձեռնությունը պիտի մեր ձեռքը վերցնենք։ Թույլը ինքն է մեղավոր, որ թույլ է։
Շնորհակալ եմ հրաշալի աշխատանքի համար։
Ձեզ էլ շնորհակալություն՝ գնահատելու և արձագանքելու համար, Երանուհի ☺
Ապրեք։ Շատ լաւ գործ է։
Շնորհակալություն, Արշակ...
Գյումրին փառավորում է հոգիս ու միտքս...
Ամեն անգամ հաճուքով ու կլանված լսում եմ, շնորհակալություն:
Շնորհակալ եմ գնահատանքի համար, տիկին Մարգարիտ:
Ես կարծում եմՄաշու չէ այլ Մասիս։Ձեզ էլ շնորհակալություն այս թեմային անդրադառնալու համար
Գիլգամեշի վեպի մեջ շումմերական ու մյուս բնագրերից տառադարձվել է Մաշու։ Հնարավոր է, որ դա Մասիս անվան շումմերերեն արտասանությունն է, քանի որ նրա, նաև սեմական լեզուների «շ» հնչյունը այլ լեզունեում հաճախ փոխարինվում է «ս»-ով, և հակառակը, այդ վերջինների «ս» հնչյունը կարող է այդ լեզուներում փոխարինվել «շ»-ով։ Օրինակ՝ Շմավոն-Սիմեովն, Սմբատ-Շամբատ, Աստարտե - Իշտար։
Իսկ որ Մաշուն նույն Մասիսն է, փաստում է նաև Գիլգամեշի վեպում լեռան տեղանքի նկարագրությունը՝ Շումմերից հյուսիս, որի ճամփան անցնում է լճի մոտով (Վանա լիճը) և Աստվածների այգով (Եդեմ)։
Շնորհակալ եմ արձագանքի համար։
👍👍
Ցանկալի է օտար լեզուներով թարգմանվի, բայց շեշտադրեք ՛որ հայկական է, այլապես եւ հայերս չգիտենք, եւ օտարները
Բարիս - անունը դուրս է գալիս հայկական է, եւ այն էլ Մասիսն է!?
Շնորհակալություն արձագանքի համար, Լիանա ջան։ Սա կա նաև անգլերենով պատրաստված, հղումը դրված է վիդեոյի տակ։
Իսկ Բարիս անունը գուցե աղավաղված գիր լինի։
@@Aygaber Արշակ ջան, լիքը հայկական բառեր ձեւափոխվել են, յուղոտ- յոգուրտ, քարնակ- քարնախշ, գենացվալե- կենացը վայելես, կենացը - կյանք բառն է
Հսկայական աշխատանք կատարած էք Պրն. Ադամեան: Շարունակեցէք խնդրեմ: Շնորհակալ եմ:🌞
Շնորհակալ եմ արձագանքի համար, տիկին Սեդա։
@@Aygaber 🌞
Այսինքն էպոսը գրվածա եղել աքքադերենով, խեթերենով(հայերենով),հուրիերենով(Հայերենով) եվ շումերերենով(հայերենով)
Շատ հետաքրքիր ու ուսուցողական է։ Իմ կողմից առաջարկում եմ կայք պատրաստեմ ձեր գաղափարի շուրջ ( իհարկե անվճար ի նկատի ունեմ)
Ողջույն, բարեկամ: Անչափ շնորհակալ եմ նման առաջարկի համար: Անկեղծ՝ դեռ չէի մտածել այդ ուղղությամբ և հանկարծակիի եկա ☺ : Սիրով և շնորհակալությամբ կընդունեմ: Ուրեմն պիտի մտածվի նաև կայքի վարման մասին:
Շնորհակալություն։
Երաժշտությունը Age of Mythology (2002թ․) համակարգչային խաղից է, եթե որևէ մեկին հետաքրքրում է
Այո։
Shat lav xax e !!! Nuynisk arajarkum em xaxal stime ov!!!
If an English version is made that would be wonderful. Enjoyed the presentation.
I shall think about it, Ken.
@@Aygaber English subtitles would be convenient for non-Armenian speakers.
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒ'Ն և ՇՆՈՐՀԱՇԱՏՈՒԹՅՈՒ'Ն:
Բառիս բուն իմաստով գիտահանրամատչելի էր:
ՈՒ նաև մի միտք հուշեցիք. 《Նախիջևան》-ը, որ ստուգաբանվում է որպես 《նախապես իջած տեղ》, կարելի է ստուգաբանել նաև շատ ուղղակի ձևով հենց որպես 《Նոյի` Նոքոս-Նոխոս-Նախոսի իջած տեղ》...
Հնարավոր է, Droog-ջան, թեև ընդունված է համարել որպես «առաջին, նախնական իջևան» բացատրությամբ:
Շատ հաճելի էր, շնորհակալություն ձեզ, խնդրում եմ ինձ ուղղեք եթե սխալվեցի , որ գրքից եք օգտվում? Աստվածաշունչ? Շնորհակալություն, շատ հետաքրքիր է, 🙌🙌🙌🇦🇲🙏
Շնորհակալ եմ արձագանքի համար։ Հիմա բոլոր աղբյուրները չեմ հիշում, բայց հիմնականները այս են.
«Գիլգամեշ» էպոսը, որը իմ ձեռքի տակ կա Երևանի պետական համալսարանի տպագրած «Հին Արևելքի պոզեիա» հատորյակում,
Երվանդ Տեր-Մինայսանի գրքից (որքան հիշում եմ՝ «Պատմաբանասիրական երկեր» վերնագրով),
և արևմտահայերեն մի գիրք, որը գտա համացանցում, բայց, կարծեմ, Խորհրդային Հայաստանում էր տպագրված:
Արշակ ինչ հավես բան ես կազմակերպել
Հա, Մար ջան, միտք ունիմ տարբեր ժողովուրդների էպոսներին անդրադառնամ: