Bard Fest 2023 .Էդուարդ Բալասանյան - Ամեն տարի․․․(երգի պրեմիերա), Ծառը

Поділитися
Вставка
  • Опубліковано 4 сер 2023
  • #Bardfest #Էդուարդբալասանյան #Հուսոառագաստ
    Էդուարդ Բալասանյան / @eduardbalasanyan9025
    1․Ամեն տարի ․․(խոսքերի հեղինակ Գագիկ Բալասանյան)
    2.Ծառը (հեղինակ Էդ․Բալասանյան)
    Առաջին երգում կա ձայնի մասնակի անջատումներ, ուղիղ եթերի պատճառով․․․բայց ուշադիր լսելիս խոսքերը հասկացվում են ))
    Ամեն տարի մենք հավաքվում ենք այս ափին,
    Տեղադրելով մեր վրանները լողափին.
    Մտնում ենք լիճը Սևանա՝ կախարդական
    Ձեռք բերելով բազում լիցքեր խիստ դրական:
    Տեղավորվում ենք , բաժակներն ենք մենք լցնում
    Ինչպես լցնում, այնպես արագ էլ դատարկում,
    Երբ գլուխներս շատ է տաքանում,
    Մտնում ենք ջուրը հաճույքով և զովանում:
    կրկն.
    Չենք մոռանում այստեղ ինչու՞ ենք հավաքվել
    Չենք ցանկանում այսօր լինել մենք անվավեր,
    Շատ կարևոր է չափը իմանալ
    Մինչև գալա-համերգը դիմանալ:
    Տեսնում եմ ես շատ հին ու նոր բարդեր
    Կան նաև ինձ խիստ անձանոթ դեմքեր,
    Այսինքն մեր շարքերը լրանում են
    Հայաստանի բարդերը շատանում են:
    Մտերմանում ենք իրար հետ տարեց-տարի
    Շատ անկաշկանդ է մթնոլորտը Սևանի,
    Իսկ աղջիկները գեղեցիկ լողազգեստով
    Շեղում են մեզ, գցում ծուղակ երկու ոտքով:
    կրկն.
    .............
    Եվ լուրջ դեմքով սառը սրտով բռունցք արած
    Հաղթահարում ենք այս ամենը անկասկած,
    Չնայած ես անձամբ խիստ տատանվում եմ
    Ճիշտ եմ անում արդյոք, գուցե սխալվում եմ...
    կրկն.
    Չենք մոռանում այստեղ ինչու՞ ենք հավաքվել
    Չենք ցանկանում այսօր լինել մենք անվավեր,
    Շատ կարևոր է չափը իմանալ
    Մինչև գալա-համերգը դիմանալ:
    BARD FEST - ի անմիջական թույլատվությամբ տեղադրում եմ հատվածներ Հեղինակային երգի միջազգային փառատոնից (International Bard Fest Sail of Hope 2023) ,Վիշապ-Շորժա Հուլիս 20-23, Wishup shore July 20-23
    BARD FEST - ի ֆեյսբուքյան էջի հասցեն է BardFestArmenia
    «Հուսո առագաստ 2023» փառատոնի 1-ին օրվա համերգի ամբողջական տեսագրությունը կարող եք նայել այս հղումով • Bard Fest 2023. Օր 1

КОМЕНТАРІ •