Rearrange

Поділитися
Вставка
  • Опубліковано 25 лис 2024

КОМЕНТАРІ •

  • @rearrange
    @rearrange  2 роки тому +3

    Աջակցել նախագծին
    www.patreon.com/rearrange

  • @anahitbeglaryan2684
    @anahitbeglaryan2684 Рік тому +6

    Հարգելի Նարեկ, նախ ասեմ, ար շատ եմ սիրում քո հաղորդումները և մեծագույն սիրով լսում եմ դրանք: Մի բան կա, սակայն, որի վրա կցանկանայի ուշադրություն հրավիրել: Դու ու քո հյուրերը խոսում եք անսահման հետաքրքրիր բաների մասին, սակայն հայերեն նախադասության մեջ օգտագործում եք ագլերեն տերմինաբանություն կամ բառեր: Դա ոչ միայն սիրուն չի, այլև սահմանափակում է լսողների ցանկը: Ես հասկանում եմ ձեզ շատ լավ, բայց երբ մի հաղորդման հղում ծնողներիս ուղարկեցի, նրանք բարկացան, որ բան չեն հասկանում, քանի որ լսողական հոսք չի առաջանում անընդհատ օտարալեզու բառերի առկայության պատճառով: Ես հիանում եմ, որ կարողացել եք այսքան սիրուն ու ակտիվ անգելերեն սովորել: Դրա համեր էլ համոզված եմ , որ մի քանի բառերի հայերեն տարբերակներն են կգտնեք(օրինակ այսօր անսահման անգամ հնչած target-ը)՚ Եթե հաճախակի օգտագործվող բառերի մի մասը նախապես հայերեն թարգմանեք, պատկերացրեք, որ նաև այն մարդիկ կհասկանան ձեզ, ովքեր անգլերենին չեն տիրապետում:
    Մի քիչ երկար ստացվեց, սակայն այսօրվա թեմային առնչվող նկատողություն է:
    Մեկ ա, ես միշտ լսելու եմ ձեզ: Ամենահավես հաղորդումներից է: Լիքը բարևներ

  • @annagareginyan8045
    @annagareginyan8045 2 роки тому +10

    Սիրով լսում էի մինչև Ուսխորհուրդ։ Այ էդտեղ վիրավորվեցի ` որպես նախկին համալսարանական և ուսխորհրդական, որովհետև տեսել եմ, թե ինչքան ձեր նշած գյուղից եկած, շատ հարցերում անտեղյակ ուսանող ա, օրինակ, ճանաչել ու սիրել Արցախը, ստացել գիտելիք ամենատարբեր թեմաների վերաբերյալ, դարձել ավելի նախաձեռնող, ձեռք բերել նոր հմտություններ, տարածել մնայուն արժեքներ` ազգասիրության, բնապահպանության, հայրենիքը գործով սիրելու, պատասխանատվություն ունենալու և այլն։
    Միայն մեկ օրինակ` ֆանտաստիկ հերոս Գևորգ Արշակյանը, ով ակտիվ ուսխորհրդական էր, եղել է ԵՊՀ ՈւԽ-ի կողմից կազմակերպված միջոցառումների նախաձեռնող ու իրականացնող, իսկ հիմա իր ուսխորհրդական ընկերները շարունակում են իր գործն ու համալսարանում իրականացնում են Գևորգի գաղափարներից մեկը` Գիտելիքի դպրոցը` հնարավորություն տալով դպրոցականներին և համալսարանականներին ստանալ շատ գիտելիքներ, որոնք գրքերում և կրթական ծրագրերում չկան։
    Կխնդրեմ այսուհետ ավելի զգույշ արտահայտվել։
    Ձեր իմացած Ուսխորհուրդները վաղուց չկան, արդեն տարիներ շարունակ ազնիվ ու խելացի, հայրենասեր համալսարանականներ են հենց մեկը ԵՊՀ ՈւԽ-ում, որոնք իրենց քայլերով են ապացուցում հայրենիքի հանդեպ սերը!

    • @ԱնահիտՍողոյան
      @ԱնահիտՍողոյան 2 роки тому

      համաձայն եմ, որ անտեղի էր արտահայտվելու այդ ձևը, դրանով հանդերձ մեկ հարց՝ ինչպիսի՞ փաստեր են բնութագրում ուսխորհուրդը ձեզնից առաջ

    • @varduhisafaryan3374
      @varduhisafaryan3374 Рік тому +2

      Ստեղ իրականում գաղափարականի մասին էը)
      Կներեք բայց լիքը մարդ գիտեմ ուսխորհուրդներից, որ Արցախը սիրել տալով հետո եկան ծանոթներով գործի մտան ու սկսեցին մի այլ տիպի գռփել պետական միջոցները... so... հարցը երկիրը ինչպես սիրելու մեջ ա)

  • @annasanoyan1515
    @annasanoyan1515 2 роки тому +8

    Միշտ հաճելի է լսել ձեր հաղորդումները❤️

  • @vidbo8614
    @vidbo8614 2 роки тому +7

    Շատ հավանեցի երեխեքի դաստիարակության հետ կապված թեման։
    Ես անձամբ շատ կարևոր եմ համարում երեխուն տարիքի հետ համապատասխան, տնտեսագիտություն ու հոգեբանություն սովորեցնել։

  • @nazeliharutyunyan1383
    @nazeliharutyunyan1383 9 місяців тому

    Շնորհակալությունս Նարեկ ջան , հյուրերի առումով էլ լրիվ օկ ,հաջողված , Սեգեյին առանձնապես շնորհակալություն Պես- պեսը մեզանում ունենալու համար։ Մաղթում եմ կավագույնն ու առավելագույնը👍☺️

  • @Profesor_YouTube
    @Profesor_YouTube 3 місяці тому

    Շատ հետաքրքիր էր շնորհակալություն ❤❤😊😊

  • @varduhisafaryan3374
    @varduhisafaryan3374 Рік тому +1

    Էս գերագույն հաճույք ա' լսել սենց անկեղծ ու լրիվ "այլ" զրույցներ!!!!
    Կարելի ա անվերջ լսել լավ երաժշտության պես) շնորհակալ եմ էս կոնտենտը ստեղծելու գործում ավանդ ունեցած բոլոր անհատներին😊

  • @kristinakhachatrian2593
    @kristinakhachatrian2593 10 місяців тому

    Հետաքրքիր զրույց, շնորհակալություն👽

  • @varsinedavtyan8825
    @varsinedavtyan8825 2 роки тому +3

    Վախ.. շատ կարևոր թեմաներ էին(ինչպես միշտ) 🙏😍 Ապրեք շաաատ!!

  • @logoped_dzer_tane
    @logoped_dzer_tane 2 роки тому +11

    Հրաշալի կլիներ, եթե օտարալեզու բառապաշարը բացակայեր կամ գոնե քիչ լիներ։ Մնացածն ընտիր էր, շատ մերսի 💜🥂

    • @logoped_dzer_tane
      @logoped_dzer_tane 2 роки тому +1

      @@Marish185 Համաշխարհային նշանակություն ունեցող կամ մասնագիտական որոշ բառերի դեպքում' միգուցե, իսկ առհասարակ' հայոց լեզուն շատ հարուստ ու գեղեցիկ բառեր ունի, որոնցից խուսափում ենք օգտվել։ Եկեք հարգենք ու գնահատենք մեր լեզուն։

    • @logoped_dzer_tane
      @logoped_dzer_tane 2 роки тому

      @@Marish185 Ձեր խորհրդի կարիքը չեմ զգում։

  • @ԱնահիտՍողոյան
    @ԱնահիտՍողոյան 2 роки тому +2

    Շնորհակալություն Նարեկ ջան ձեր նախաձեռնության համար, շատ դեպքերում ( չնայած ոչ այս անգամ, բայց հիմնականում) շատ հետաքրքիր են լինում ձեր զրույցները լսելը, մեծ գործ եք անում։ ՈՒնեք պրոֆեսիոնալիզմ Ձեր անհատական դիրքորոշումը չեք արտահայտում ու թողնում եք Ձեր հյուրը լինի այնպիսին ինչպիսին որ կա, ու դրանով էլ բացահայտվի օրինակ՝ պարտությամբ հպարտ, հազարավոր զոհեր տալուց հետո աներեսաբար պետությունը վարի տալը շարունակող տեսակին պատկանելը։ Կցանկանայի ձեր հյուրերի շարքում այս ոլորտին հարող բայց արժեքային խեղումներ չունեցող հայի տեսնել, որովհետև Հայաստանում իրոք մեծ է դրա պահանջարկը, հաջողություն և ամուր ողնաշար ունեցող բազում հյուրեր եմ մաղթում։

  • @lilit2160
    @lilit2160 2 роки тому +1

    Հետաքրքիր էր զրույցը։ Համաձայն եմ ամեն ինչի հետ. այն, որ մարդը ինքը պիտի ունենա մոտիվացիա իր աշխատանքային կյանքում բարելավման ու ինքնակրթման գնալոի համար, պետք է կրթել մարդկանց ինչպես լինել բաց իրենց գիտելիքն ու փորձը փոխանցելիս սերունդներին` առանց մեծամտության, շահամոլության ։ Գիտելիքի հանդեպ մոտեցումը պետք է փոխել մեր հասարակությունում, չպիտի այն դիտարկվի որպես որևէ անձի առավելություն , այլ երևույթ, որը ենթակա է կիսման, վերանայման, թրծման։ Երեխաների դաստիարակությունը հենց ինքը ծնողի ու զավակի միջև կոմունիկացիայի արդյունք է , ու շատ գունագեղ ու կատարյալ կամ հակառակը շատ մռայլ ու դաժան ցույց տալ աշխարհը երեխային խեղում է նրա պատկերացումները հայրենիքի , կյանքի հանդեպ։ Ծնողի ապրած կյանքը չպետք է փաթաթվի երեխայի վզին, պետք է նրան տանել ինքնուրույնության,ներշնչել հավատ, որ անկախ իր ծագումից,ընտանիքի կարողություններից , եթե մի բան շատ է ցանկանում ու անընդհատ աշխատի ինքն իր վրա, հաջողության կհասնի։ Պետք է լինել ռեալիստ, լինել անկեղծ ու բաց, զավակի հետ շփվել ինչպես մտերիմ ընկերոջ։
    Միայն համաձայն չեմ այսօրվա իշխաննությունների հետ, փոխանակ փորձեին ցածր ինտելեկտ ունեցող մասան բարձրացնել դեպի վեր, իրենք այս մասային որպես հենարան օգտագործեցին `տեղ տալով գռեհկաբանությանը, ոչինչ չասող արտահայտչամիջոցներին, ու մենակ առօրյա խոսելաձևով խոսելը չափանիշ չէ անկեղծության, ինչը վերջին դեպքերը ցույց տվեցին. մի բան ասել ու մի ուրիշ բան ստացվել է։
    Ամեն դեպքում հաճելի է լսել պարոն Թանթուշյանին թե Ամերիկյանի լսարանում, թե այստեղ, նա միշտ էներգետիկ ու տպավորիչ խոսք ունի։Շնորհակալություն

  • @armensargsean
    @armensargsean 2 роки тому +4

    Ձեր հաղորդումը շատ ուսուցողական է։ Հայաստանում գտնվելու պարագայում կցանկանայի զրուցել մտածողության, էթիկայի, կենսակերպի մասին։

  • @vahagnmosinyan6266
    @vahagnmosinyan6266 2 роки тому +36

    Sharing-ի բացակայությունը չէի կապի սոցիալական վիճակի հետ, շփվելով տարբեր մշակույթ կրող անձանց հետ, լինելով բազմաթիվ երկրներում կարող եմ ասել, որ ամենաշատը գիտելիքով կիսվող մարդիկ դա Հնդիկներն են,իսկ նրանց սոցյալական կարգավիճակը միջինում էնքան էլ լավ չի)) , Tutorial -ները տարբեր բլոգերում կամ ալիքներում բառերիս ապացույց ))) , Հայերս կիսվող ենք օրինակ ուտելիքով, բայց գիտելիքով ոչ, սրա բացատրություննել ունեմ բայց վախում եմ ինձ ցեխը մցնեն )))

    • @arusgevorgyan7238
      @arusgevorgyan7238 2 роки тому +4

      Գիտելիքով չկիսվելու վերաբերյալ միշտ եմ մտածել, կարծում եմ միակ բացատրությունը պարզ նախանձն է։ Հետաքրքիր կլիներ Ձեր տարբերակն էլ լսել😁

  • @АрсенХачатрян-й3ф
    @АрсенХачатрян-й3ф 2 роки тому +1

    Shnorhakalutyun lav energiai u giteliqneri hamar , ,,,ankexts asats es partsenum em vor ayspisi mardik Kan

  • @arpineharutyunyan4198
    @arpineharutyunyan4198 2 роки тому +1

    Նարեկ ջան, հաղորդակցության մասին է այս եթերը ինչքան հասկանում եմ, բայց ընթանում է առանց հաղորդակցական պարզ քթածակի /հյուրի բառով/։

  • @lilyan4670
    @lilyan4670 2 роки тому +2

    հաղորդումը նայելուց էս էկավ մտքիս, որ յուրաքանչյուր երեխա ներդրում ա հասարակություն որպես չարիք կամ բարիք: Կարևոր ա, որ ճիշտ արժեքներով երեխա ներդրվի ու էտ կլինի վաղվա օրվա հուսադրող կետը
    (, եթե կոպիտ էր կներեք :) )

  • @XachikXachatryan-o3w
    @XachikXachatryan-o3w Рік тому

    Շատ լավ էր

  • @lusineharutyunyan7628
    @lusineharutyunyan7628 2 роки тому +2

    Անկեղծ ու խոցելի լինելու թեման դուրս շատ եկավ։ Թե չէ այսօր մի տեսակ շատ-շատ ենք ցուցադրական-ի համար անում ամենինչ ու անկեղծության
    պահը կորում ա։ Հնարավոր ա դիտմամբ էլ չենք անում, բայց իմ կարծիքիվ համարյա բոլորս դեռ մի լավ բան չարած արդեն պատկերացնում ենք ինչ լավ բաներ են ասելու մեր մասին։ Ու էդպես անկեղծ ու անշահախնդիր չենք անում ոչ մի բան։

  • @tomaohanjanyan7472
    @tomaohanjanyan7472 Рік тому

    Շատ լավ զրույց: Հաճույք ստացա:

  • @anyasaroyan8580
    @anyasaroyan8580 2 роки тому +2

    Չկաա սենցցց բաննն 😱
    Շնորհակալ եմմ տված ինֆոյի ու մոտիվացիայի համար)

  • @samvelter-sahakyan4957
    @samvelter-sahakyan4957 2 роки тому +10

    Հետևում եմ Նարեկ ջան ձեր podcast ներին,հաճելի էր ձեր podcast ի շրջանակներում լսել Հայաստանի շախմատի հավաքականի վերջին հաջողության մասին համաշխարհային օլիմպիադայում,կարող եմ ասել,որ շատ շախմատիստներ են նայում ձեր podcast ները:

    • @vahe5967
      @vahe5967 2 роки тому +2

      Սամվել ջան, կեցցեք, հրաշալի մրցաշար անցկացրեցիք թիմով։ Օֆիսում գործի ժամերին հետևել էինք բոլոր տուրերին ու բոլոր պարտյաներին։ Ափսոս հայերեն սթրիմեր չկան, հայ գրոսմաստերների մեկնաբանությամբ ու վերլուծություններով։

    • @rearrange
      @rearrange  2 роки тому +2

      Շնորհավորում եմ ողջ թիմին նման հաղթանակի առթիվ 😊 մենք էլ ձեզ ենք հետևում 🏆

    • @samvelter-sahakyan4957
      @samvelter-sahakyan4957 2 роки тому +2

      @@vahe5967 Շնորհակալ եմ եղբայր,շատ ուրախ եմ,որ կա հետաքրքրություն դեպի շախմատ))

    • @samvelter-sahakyan4957
      @samvelter-sahakyan4957 2 роки тому

      @@rearrange Չէի էլ կարող պատկերացնել,որ էդքան ժամեր ձեր podcast ները նայելուց հետո,կարողա մի օր հնարավորություն ունենամ մի քանի բառ փոխանակել ձեր հետ😊:

  • @Platinumdentallab
    @Platinumdentallab Рік тому

    Apreq txeq 💪

  • @diananazaryan
    @diananazaryan 2 роки тому

    Այո, Նարեկ ջան, քանի դեռ մենք "վեր" ենք լինում վիճաբանությունից, իսկ իրականում մեր մշակույթի վրա թքած ունենք, մեր հարևանները հետևողականորեն իրենցով են անում մեր ժառանգությունը, ինչը հետո, առաջ և զուգահեռաբար հիմք է հանդիսանում տարածքային նկրտումների համար։ Իսկ տոլմայի հայկական լինելը հիմնավորվում է նրանով, որ քոչվոր թյուրքական ցեղերը, ի տարբերություն հազարամյակներով գինեգործությամբ զբաղվող հայի, ժամանակ չունեին խաղող աճեցնելու ու դրա տերևով տոլմա պատրաստելու։

  • @vahanchobanyan
    @vahanchobanyan 2 роки тому +1

    Բախտ բերելս ո՞րն է, այն ձեռք են բերում
    Ու մի հումոր. ....ցին գետնին ընկած 100$ է տեսնում, ասում . Երանի գտնողին:
    Կարևոր են մեր կյանքում տեղի ունեցող իրադարձությունները, բայց պետք է կարողանանք դրանցից օգուտ քաղել,ի օգուտ մեզ օգտագործել, իսկ հաղորդակցության կարևորությունը անհնար է ժխտել:
    Շնորհակալություն, շատ հետաքրքիր էր:

  • @gormusic3197
    @gormusic3197 2 роки тому +8

    Հավես զրույց էր, բայց լավ «overdose» եղանք հյուրի հատկապես անգլերեն, ու երբեմն էլ ռուսերեն բառերով…. Խոխմեն էլ էն է, որ հաղորդման մեխը հաղորդակցությունն է, ու սկսում ես իր ասածներին ակամա կասկածանքով վերաբերվել

  • @armensargsean
    @armensargsean 2 роки тому

    Անգլերենով այսպես կձեւակերպեմ. Meeting and greeting; handshake, eye contact, smile.
    Conversations; efficient topics and topics to avoid.
    Body gestures; hand movements, facial expressions, pose and deportment,
    Mindset; positive approach to the listener, respect and good manners.
    EQ; Calm and sensible.
    Ու էթիկայի շատ այլ ասպեկտներ, որ ցավոք մեզ համար նորություն է…

  • @SergoArt1
    @SergoArt1 2 роки тому +3

    Ձեր հյուրերի մեծ մասը մեծամիտ մարդիկ են: Նստած ձևը, բառապաշարը, այլոց ծաղրելն ու քամահրանքով այլոց մասին արտահայտվելու ձևը ասածիս ապացույցն են: Փոխեք ձեր ձևը, մոտեցումը, մենք ոչինչ եք առանց մեզ շրջապատող էտ նույն մարդկանց ում ծաղրում եք:

    • @Weslusine
      @Weslusine 2 роки тому

      Ինձ էլ դուր չեկավ դա, բայց ընդհանուր հետաքրքիր էր

  • @astghikkarakhanyan8454
    @astghikkarakhanyan8454 2 роки тому +2

    Ինչքան էլ կարևորենք արժեհամակարգը, չպետք է մոռանալ, որ դպրոցի հիմնական գործառույթը պիտի լինի մրցունակ ու որակյալ կրթություն տալը: Չեմ թերագնահատում վալդորֆյան դպրոցի դերը արժեհամակարգի ձևավորման գործում, բայց դա հնարավոր է իրականացնել նաև ընտանիքի և միջավայրի միջոցով: Իսկ եթե դպրոցը թերացավ կրթություն տալու հարցում, դա հետագայում լրացնել չի հաջողվում:

  • @Weslusine
    @Weslusine 2 роки тому +1

    Սրճարանում կամ խանութում մունաթ աշխատողները ամենա authentic և vulnerable ն են))

  • @galyakirakosyan
    @galyakirakosyan 2 роки тому +1

    Ամենալավը հաղորդակցության բացերը երևում են խաղահրապարակներում։ Հենց վերջին շաբաթը անընդհատ դրա վրա եմ վենտրոնանում, թե ինչքան լավ կլիներ, եթե խաղահրապարակ իջնողները` ծնողներն ու երեխաները, կարողանային պայմանավորվել)))))

  • @tatevikmartirosyan1424
    @tatevikmartirosyan1424 2 роки тому

    Բոլոր հարթակներում է գործում այդ մոտեցումը, մենակ ես իմանամ, որ ես իշխեմ ու դոմինանտեմ։Ափսոս, որ ունենք այդ մոտեցումը։

  • @ArniRock
    @ArniRock 2 роки тому +6

    иск инчи ненц харц чка, вор зер хиуре лаци?

  • @75Anulik
    @75Anulik 2 роки тому +2

    Communication- ը դա, իհարկե` քթի ծակ ա, բայց հավատացե՛ք բոլոր մասնագիտություններն են քթի ծակ... չունես, ուրեմն ուշ թե շուտ խնդրի առաջ ես կանգնելու)

  • @varsiseneqerimyan5237
    @varsiseneqerimyan5237 2 роки тому +2

    Մասնագիտական կողմնորոշման շատ օրինակ եք ներկայացնում։ Ցավոք ոչ դպրոցներում (հանրակրթական ) ոչ համալսարանի առաջին տարիներին ուսանողները պատկերացում չեն կարողանում կազմել ընտրված մասնագիտության առնձհատկությունների մասին։ Մի կերպ ավարտում են (այպես ասած թե սովորողը թե չսովորողը) այդպես էլ չտեսնելով իրենց մասնագիտությունը ներսից։ Արդյունքում աշխատաշուկայում ձևավորվում է մի խումբ որը չունի համապատասխան հաղորդակցման հմտություններ և կարողություններ իսկ նրանք որոնք կարող էին ունենալ դեռ երկար ինքնակրթության ճանապարհ պետք է անցնեն։

  • @dianani7498
    @dianani7498 2 роки тому +1

    37:40 մասնագիտություններ շատ կան իհարկե, բայց թե որքանով տվյալ մասնագիտությամբ գործ կգտնի մարդը Հայաստանում, այ դա է մեծ հարց։ Դրա համար մարդիկ գնում են ավելի շատ պահանջարկ ունեցող և լավ վարձատրվող մասնագիտությունների հետեւից։ Ինչի եմ ասում լավ վարձատրվող, որովհետև նույն քիմիայի ուսուցիչների պահանջարկը մեծ է դպրոցի համար, բայց ոչ մեկ չի գնում որովհետև գումարը քիչ է։

  • @featurellc6289
    @featurellc6289 2 роки тому +2

    Ողջունում եմ Ձեզ և Ձեր հյուրին Նարեկ ջան: Ենթադրում եմ, որ շատ հետաքրքիր զրույց եք ունեցել, շուտով կիմանամ)) Ընդհանրապես նորմալա, երբ դիտելուց հետո են անում մեկնաբանություն, բայց քանի որ մեկնաբանություն անելու իմ գլխավոր շարժառիթը լինելու էր Ձեր կողմից նվիրվող գիրքը, կարծում եմ արժի ավելի արդար լինել: Ինձ նախապես շատ օգտակար թվաց էդ գիրքը, և առավել ևս, եթե Ձեր սիրելի գրքերիցա, կուզեի անպայման կարդալ: 😃

  • @hripsimekhachatourian2083
    @hripsimekhachatourian2083 2 роки тому +2

    Սերգեյի տղան մինչև 21 տարեկան էս փոդքասթը չպիտի տեսնի ։Ճ

  • @ruzannaavetiss4023
    @ruzannaavetiss4023 Рік тому +1

    Amena anhetaqrqir hartsazruytsy,knereq

  • @QCHpj7x4M43urVt2XZU9
    @QCHpj7x4M43urVt2XZU9 2 роки тому +4

    Ղավուրման, sounds Arabic to me, հայերեն տհալն ա: Բառացի նշանակում ա դժվարամարս:
    Հայերեն-English միքս միտում ունի, բողոքելու փոխարեն կարելի ա սովորել: Նամանավանդ, որ Նարեկը հնարավորինս թարգմանում ա:

  • @nanka91
    @nanka91 Рік тому +1

    20 տարվա թարգմանիչ եմ, երբեք անգլերեն բառեր խոսքիս մեջ չեմ օգտագործում:

  • @vaga3449
    @vaga3449 2 роки тому

  • @anushkakhachatryan216
    @anushkakhachatryan216 2 роки тому +1

    Ոչ մի “լավ “բանն էլ բոլորի համար չէ հարգելի Նարեկ ու իրական լավ բան փնտրողները՝ իսկապես քիչ, միեվնույն է անձնական ձգտում պետք է ունենան(անկախ ընտանիքի դիրքից, ու նույնիսկ հաջողակ լինելուց) ձգտեն գոնե մի քիչ՝ ու կգտնեն )))))

  • @arenasulyan9317
    @arenasulyan9317 Рік тому

    Okey ոնցեեեր հայերենով չեմ հիշում հա հիշեցի լավ

  • @lilitkolyan8169
    @lilitkolyan8169 Рік тому

    Ղավուրմա վրացական ծագում ունի, բայց պատրաստել են հայերը, շատ հետաքրքիր storytelling էլ ղավուրման ունի

  • @ДавидГалстян-ы3с
    @ДавидГалстян-ы3с 2 роки тому

    Ինչպես էն տարբերվում լավագույն մասնագետները ? Ուրեմն տվյալ մասնագիտության մեջ նորամաուծություններ կամ գաղտնիքներ հայտնելը բոլորին էնքան ել ճիշտ չեմ համարում

  • @lauraolivier5266
    @lauraolivier5266 2 роки тому

    Գրքերի ցուցակ ունե՞ք , խնդրեմ

  • @haykuhighazaryan7948
    @haykuhighazaryan7948 2 роки тому

    Էրեխեքի դաստիարակության հարցում ըստ մի տեսության լավագույն ձևը 4 գոտիների սահմանումն ու պահպանումն է,
    1. կանաչ գոտի_էստեղ էն ամեն ինչն ա, որ երեխան կարող է անել ինչ, ոնց և երբ ուզում է, ծնողը չի միջամտում ոչ մի դեպքում;
    2. դեղին գոտի_էստեղ երեխան հիմնականում ինքնուրույն է, բայց ծնողը կարող է երբեմն միջամտել, խորհուրդ տալ;
    3. նարնջագույն գոտի_ էստեղ ընդգրկվում են բացառությունները, այսինքն՝ էն բաները, որը ընդհանրապես չի կարելի կամ չի խրախուսվում, բայց հազարից մեկ ինչ_որ հանգամանքներից ելնելով կարելի է բացառություն անել;
    4. կարմիր գոտի_ էստեղ ընդգրկվում են էն ամեն ինչը, որը չի կարելի ոչ մի պարագայում։
    Բնականաբար գոտիներում ընդգրկված տարրերը կախված են լինում երեխայի տարիքից, ունակություններից և ժամանակի ընթացքում փոփոխվում են։ Կախված ծնողի նպատակից, թե որքան ինքնուրուն և կարգապահ երեխա է ուզում մեծացնել, համապատասխանաբար լայն կանաչ գոտի է տրամադրվում և բացառությունները պետք է լինեն իրոք բացառություններ։

  • @zazimiller4735
    @zazimiller4735 2 роки тому

    Նարեկը այս հաղորդման ընթացքում շատ է մենախոսում

  • @gayanemuradyan8359
    @gayanemuradyan8359 2 роки тому

    Շատ որակյալ գործ եք անում, բայց ռեկլամները շատ հաճախ եք դրել․․․

    • @Weslusine
      @Weslusine 2 роки тому

      Որ երկրից եք նայում , Գայանե ջան?

    • @gayanemuradyan8359
      @gayanemuradyan8359 2 роки тому

      @@Weslusine Իռլանդիայից, դուք?

  • @YaksOfficial
    @YaksOfficial 2 роки тому +1

    Բոլորն ունեն քիթ, ցավոք քչերն ունենք «քթածակ»:

  • @tatevikmartirosyan1424
    @tatevikmartirosyan1424 2 роки тому

    Ու այդ գյուղում մի քանի տասնյակ սերնդի մոտ ուղղակի ոչնչացնում են կրթվելու հնարավորությունը։

  • @ErikHakhverdyan
    @ErikHakhverdyan 11 місяців тому

    Ղաուրման' դա տհալն է։

  • @lusineharutyunyan7628
    @lusineharutyunyan7628 2 роки тому +1

    Ձեր փոդքասթի հյուրերն էլ են շատ authentic ու դա էլ ա շատ օգնում 2 ժամ տրամադրել ու լսել։
    Հ.գ. Էն հավես պահը, որ դու պարոն Թանթուշյանի ուսանողներից ես եղել ու հպարտ-հպարտ լսում ես😅

  • @arusgevorgyan7238
    @arusgevorgyan7238 2 роки тому +2

    Լավ հիշեցրեցիք`գնամ վերընթերցեմ Վիլյամ Սարոյանի "Ճառ մարդկային քթի մասին" պատմվածքը ։)
    Հաղորդակցության մասով էլ, հասարակության լայն շերտերում հաղորդակցություն չէ, այլ պարզ բամբասանք 🤥

  • @GraceS411
    @GraceS411 2 роки тому +1

    Տոիստь, կստածի չնայվեց

  • @vivienshagan6663
    @vivienshagan6663 2 роки тому

    հին հայերենով ՄԱ - նշանակում ա ՄԻՍ, իսկ - ՏՈԼ, նշանակում ա ԽԱՂՈՂԻ ՏԵՐԵՎ, ՔԱՎՈՐՄԱ-ԵՓԱՔԱՄ ՄԻՍ

  • @OD3CORE.EEEEEE
    @OD3CORE.EEEEEE 2 роки тому

    Aa

  • @lusinemanukyan775
    @lusinemanukyan775 Рік тому

    Ինչ եք խոսում որ վարչապետը սխալ է անում ասում է ներեղություն ,էդ սխալները շատ թանկ են նստում մեր վրա ,էդպես խելացի իբր խոսում եք հիշում եք մեր լուսահոգի տղերքին,մի խաբվեք էդ պարզությունից էդ ծրագիր է

  • @anibeyt-movsess1133
    @anibeyt-movsess1133 Рік тому

    en.wikipedia.org/wiki/Kavurma